«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրերի արդյունավետ իրականացումը, մասնավորապես՝ այնպիսի ՊՄԳ ծրագրերի, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերը երկարաժամկետ կտրվածքով արդյունավետ կկառավարեն հանրային և մասնավոր գործընկերների միջև բաշխվող ռիսկերը, կնպաստեն ՊՄԳ ծրագրերի շրջանակներում երկրում առաջնահերթ նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև կապահովեն հանրությանը մատուցվող ծառայությունների փողի դիմաց արժեքը և կբերեն որակական փոփոխությունների։
Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է խթանել երկրում պետություն-մասնավոր գործընկերության արդյունավետ և բարեհաջող ծրագրերի իրագործումը, պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին համարժեք։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման համար կիրառելի կանոնների և ընթացակարգի ձևավորմանը, որը կօժանդակի ամբողջականացնել ՊՄԳ օրենսդրական դաշտը:
-
Քննարկվել է
30.12.2021 - 14.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4379
Տպել