Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին /այսուհետ` ընկերություններ/ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի ««Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» N 246-Ա որոշման շրջանակներում ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանութերի բեռնման և ՀՀ մարզեր և համայնքներ փոխադրման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը փոխատուցելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» թիվ 246-Ա որոշման 1-ին կետ 4-րդ ենթակետի համաձայն «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պետք է հատկացվեր 18,400,937.5 դրամ և 4,030,313.0 դրամ դրամաշնորհի /տեղափոխման/ գումարները: Նախորդ տարիներին ձևավորված պրակտիկայի համաձայն, «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի /այսուհետև՝ ծրագիր/ շրջանակներում նախորդ տարիներին տրված չբաշխված պարարտանյութերի սուբսիդիայի գումարը թողնվում էր մատակարարներին, հաջորդող տարվա ծրագրի շրջանակներում բաշխելու համար: 2017թ-ին նշված գործընթացը սկսվել է ավելի ուշ, որի հետևանքով «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 և 2016 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև կնքված պայմանագրերով (բյուջետային վարկ) նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար առաջացել են տույժեր: ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 250-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության և ընկերությունների միջև կնքվել է համաձայնագրեր, որոնց համաձայն երկարացվել են ընկերություններին տրամադրված բյուջետային վարկերի ժամկետները, ինչպես նաև ազոտական պարարտանյութի համար 18,400,937.5 դրամ, իսկ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի համար 4,030,313.0 դրամ դրամաշնորհի /տեղափոխման/ գումարները հաշվանցվել են պայմանագրերով (բյուջետային վարկ) նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է գումարները ընկերություններին տրամադրել Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի 4521-Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական հոդվածով առաջացած տնտեսումների հաշվին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
25.08.2017 - 10.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 9135
Տպել