Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱ­ԼՍԱ­ՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ  ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

Վանաձոր քաղաքում գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձևավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ընթացող կրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում կարևորվում է մասնագիտական կրթության զարգացումը, որը  համահունչ է երկրում իրականացվող կրթական քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման ծրագրերին և գերակայություններին: Իրականացված միջոցառումների շնորհիվ  զգալի  ավելացել է երիտասարդների հոսքը դեպի միջին մասնագիտական կրթական հաստատություններ, ինչը հանրապետությունում կփոխի միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ շրջանավարտների հարաբերակցությունը հօգուտ  առաջինի:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Լոռու  մարզի Վանաձոր քաղաքում գործում են գյուղատնտեսական  ոլորտի  երկու մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) «Վանաձորի» մասնաճյուղը, որն ունի տարբեր կրթական ծրագրեր (բարձրագույն և միջին մասնագիտական) իրականացնելու գործունեության թույտվություն (լիցենզիա): Մասնաճյուղն ունի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված նյութատեխնիկական բազա, նորագույն տեխնիկայով հագեցված լաբորատորիաներ: Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և նախատեսվում է հաջորդ տարի տրամադրել ժամանակակից նյութատեխնիկական բազա:

Բավական հատկանշական հանգամանք է նաև այն, որ մինչ այս գործող երկու ուսումնական հաստատությունների ուսումնական ողջ գործընթացն իրականացվելու է ԵՄ բյուջետային աջակցության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգված, նորացված և արդիականացված շենքում, որն էլ իր հերթին զգալիորեն կնպաստի ուսուցման որակի և շրջանավարտների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

Կարգավորման նպատակը

Վերոնշված հարցերը կարգավորելու նպատակով «Հայաստանի ազգային   ագրարային համալսարան» հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը համատեղ քննարկել են ագրոպարենային համակարգի համար միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման հիմնահարցերը, կրթական բարեփոխումների  անհրաժեշտությունը և հնարավորությունները և եզրակացրել են, որ քոլեջի ուղղվածությունը լիովին համահուչ է համալսարանի ուղղվածությանը, որը հնարավորություն կտա համալսարանի մասնագետների և նյութատեխնիկական առկա բազայի հենքի վրա պատրասելու  մասնագետներ:

Միավորումից հետո  քոլեջը գործելու է որպես «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:

Միաժամանակ, միավորումն իր հերթին կնպաստի ոչ միայն խմբերի հնարավորինս լիարժեք կոմպլեկտավորմանը, այլ նաև` ուսուցման որակի բարձրացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակական բարձր մակարդակի պահպանմանը:

Բացի այդ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների ավելի արդյունավետ կառավարելու արդյունքում ֆինանսական միջոցների խնայողությունը թույլ կտա դրանք առավել նպատակային ներդնել կրթական ծրագրերի հետագա զարգացման, ուսումնական հաստատությունը համապատասխան գույքով ու սարքավորումներով համալրելու և հագեցնելու, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման գործում:

Միացման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների  կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ /սովորողների թվի փոփոխություն/:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը  «Հայաստանի ազգային ագրարային համա­լսա­րան» հիմնադրամին  միացման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը  «Հայաստանի ազգային ագրարային համա­լսա­րան» հիմնադրամին  միացման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.3 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 1902-Լ որոշման հավելված 1-ի 11-րդ կետի 11.1 ենթակետի միջոցառումը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն /ՆՄՄԿ/ իրականացնող ուսումնական հաստատությունների  վերակազմակերպում»:

Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

     Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռնի արմատապես բարելավելու՝ քոլեջում մասնագետների պատրաստման մակարդակը, ուսումնական գործընթացի անխափան իրականացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:

 

  • Քննարկվել է

    30.12.2021 - 18.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4090

Տպել