Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

         «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հրատարակչությունների կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններին դասագրքերի բաշխման գործընթացում հնարավոր ռիսկերի բացառմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը, Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանի գործող 17-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունները դասագրքերը բաշխում են հաստատություններին մինչև օգոստոսի 20-ը, որի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն: Դասագրքերի բաշխումն իրականացվում է հանձնման և ընդունման ակտով: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովման գործընթացը կդառնա ավելի համակարգված՝ բացառելով ամեն տեսակ ռիսկերը՝ ֆորսմաժորային իրավիճակներ, մատակարարման և սովորողներին դասագրքերով ապահովման ժամկետների խախտում, տրանսպորտային միջոցների պակաս, վառելանյութի համար հատկացվող լրացուցիչ ծախսեր, դասագրքերի միավորային արժեքի բարձրացում:

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

  • Քննարկվել է

    30.12.2021 - 14.01.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4536

Տպել