ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՖԵԼԻՔՍ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Ֆելիքս Վարդանի Հայրապետյանը (ծնվ.՝ 1995 թվականի դեկտեմբերի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Սաֆարյան 18-54), ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 19-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում` շարունակել է իր գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը «Էնվիժն» ՍՊԸ-ում՝ որպես հետազոտող:
2021 թվականի նոյեմբերի 23-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Միավոր շրջանում և կիսահարթությունում հոլոմորֆ, հարմոնիկ և ողորկ ֆունկցիաների որոշ կշռային դասերի կշռային ինտեգրյալ ներկայացումներ և հատկություններ» թեմայով: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դիֆերենցիալ հավասարումների» ամբիոնում որպես դասախոս:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
-
Քննարկվել է
30.12.2021 - 14.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3744
Տպել