«Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագծով առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծվում է ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ),
2) հաշվառվելու համար ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է մուտք գործի էլեկտրոնային ԱԱՀ համակարգ և պատասխանի առցանց եղանակով տրվող հարցերին (հարցերը տրվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին,
3) ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` հարկային մարմնում հաշվառվելու համար,
4) սահմանվում է դիմումի ձև: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման ծրագրային ապահովմամբ նախատեսվում է հնարավորություն ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դիմումը անգլերեն կամ ռուսերեն տարբերակներով ներկայացնելու համար,
5) ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:
-
Քննարկվել է
28.12.2021 - 12.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3843
Տպել