Լրամշակման փուլում է
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 25.11.2019թ. կայացած 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի առաջին նիստի շրջանակներում բարձրացված՝ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման լիազորությունները ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին վերապահելու պարագայում դրա իրավական հիմքերի բացակայությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառույթները, որտեղ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասություն նախատեսված չէ: Մինչդեռ, միջազգային պրակտիկայում ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման և դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առևտրաարդյունաբերական պալատներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և համակարգումը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն բաժնի «Գործարար և ներդրումային միջավայր» ենթաբաժնից։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Այլ տեղեկություններ առկա չեն:
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
24.12.2021 - 08.01.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4061
Տպել