Հիշել նախագիծը

ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

-----    2021 թվականի N –Ա

ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին  (ծնվ.՝ 1995 թվականի նոյեմբերի 17-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փող., 19 շ., բն. 12):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղուկասի Ղուկասյանը (ծնվ.՝ 1995 թվականի նոյեմբերի 17-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փող., 19 շ., բն. 12), ՀՀ կառավարության  2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում`  շարունակել է իր գիտական, գիտահետազոտական, գիտամանկավարժական գործունեությունը  «Հայ-Ռուսական» համալսարանում՝ ղեկավարել է բնական լեզվի մշակման ուսանողական գիտահետազոտական խումբ, հանդիսանում է մագիստրոսական ավարտական աշխատանքի գիտական ղեկավար:

 2021 թվականի մայիսի 25-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 0477 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հայերեն տեքտստերում ընդօրինակությունների հայտնաբերման մեթոդներ ու ծրագրային միջոցներ» թեմայով: Աշխատում է Հայ-Ռուսական» համալսարանի «Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի համակարգային ծրագրավորման» ամբիոնում  որպես դասախոս:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Ց  Ղուկասյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտահետազոտական, գիտամանկավարժական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «Հայ-Ռուսական» համալսարանում:

«Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    24.12.2021 - 08.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4208

Տպել