Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

 -- 2022թ. N --- Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱ­ՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱ­ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱ­ՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել արտադրական կեղտաջուր արտա­նետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրա­հեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտա­հոսքի և այլ լրացուցիչ պահանջները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

---ի N ----Ն որոշման

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱ­ՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱ­ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱ­ՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Սույն հավելվածով սահմանվում են արտադրական կեղտաջուր արտա­նետողների կողմից արտադրական կեղտաջրերի, այդ թվում բնակավայրերի կեղտաջրերի՝ որպես կենցաղային և արտադրական ու տարափային կեղտաջրերի խառնուրդի՝ կենտրոնացված ջրա­հեռացման համակարգ, ինչպես նաև ջրային ռեսուրս արտանետման թույլատրելի սահմանային արտա­հոսքի, կեղտաջրերի մաքրման և այլ լրացուցիչ պահանջներ։
  2. Արտադրական և կենցաղային կեղտաջրերի ջրահեռացման կազմակերպումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28 N 1228-Ն որոշմամբ հաստատված պահանջների։
  3. Արտադրական կեղտաջրերը, բացառությամբ՝ վտանգավոր արտադրական օբյեկտներից հեռացվող կեղտաջրերի, կարող են մուտք գործել կենտրոնացված ջրահեռացման համակարգ և քաղաքային կեղտաջրերի մաքրման կայան, եթե համապատասխանում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանով հաստատված վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակներին։
  4. Արգելվում է արտադրական կեղտաջրերը հեռացնել ստորերկրյա ջրային մարմին:
  5. Բնակավայրերի կեղտաջրերի՝ կենցաղային և արտադրական, ինչպես նաև արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից ջրահեռացման համակարգեր արտանետված կեղտաջրերի որակը պետք է բավարարի սանիտարական կանոններին և հիգիենիկ պահանջներին (ՍՆիՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ», )։
  6. Կենցաղային և արտադրական կեղտաջրերի գնահատման համար սահմանվում է «բնակչին համարժեք» (այսուհետ՝ բ.հ.) հասկացությունը, որը բնորոշում է կենսաբանորեն քայքայվող օրգանական միացությունների այն քանակությունը, որը բնութագրվում է 5 օրվա թթվածնի կենսաքիմիական պահանջի (այսուհետ՝ ԹԿՊ5) ցուցանիշով՝ մեկ բնակչի համար 60գ/օր հաշվարկով։
  7. Կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտադրական կեղտաջրերի բ.հ.-ն հաշվարկվում է որպես տվյալ արդյունաբերական գործունեության արդյունքում արտանետվող ԹԿՊ5-ի առավելագույն քանակը՝ բաժանած ԹԿՊ5–ի 1 բնակչին համարժեք օրական մեծության վրա (60 գ/օր): Կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետվող սհմանային թույլատրելի արժեքները գերազանցող արտադրական կեղտաջրերը պետք է ենթարկվեն նախնական մաքրման՝ արտադրական ձեռնարկությունների միջոցների հաշվին։
  8. 2000-ից պակաս բ.հ. ագլոմերացիաների համար, որոնք ունեն կեղտաջրերի ջրահեռացման համակարգ, պետք է իրականացվի կեղտաջրերի առաջնային (մեխանիկական) մաքրում մինչև ջրահեռացում իրականացնելը:
  9. 2000 - 10 000 բ.հ. ունեցող ագլոմերացիաներում պետք է իրականացվի կեղտաջրերի հավաքում և առաջնային (մեխանիկական) մաքրում, իսկ ռիսկային ջրային մարմին և խիստ փոփոխված ջրային մարմին (ներառյալ՝ խիստ փոփոխված ջրային մարմնի ջրհավաք ավազան) արտանետումների դեպքում՝ նաև երկրորդային (կենսաբանական) մաքրում՝ արտանետման կետում կեղտաջրերում վնասակար նյութերի քանակը համապատասխանեցնելով թույլատրելի սահմանային արտահոսքի սահմանված չափաքանակներին։
  10. 10 000 բ.հ. և ավելի ագլոմերացիաների դեպքում կեղտաջրերի համար պարտադիր է կիրառել ինչպես առաջնային (մեխանիկական), այնպես էլ երկրորդային (կենսաբանական) մաքրում։
  11. 15 000 բ.հ. և ավելի ագլոմերացիաների դեպքում սահմանվում են կեղտաջրերի մաքրման ավելի խիստ պահանջներ, եթե արտանետում ընդունող մակերևութային ջրային մարմինը կդառնա ռիսկային:
  12. Արտադրական և կենցաղային կեղտաջրերի ջրի որակը՝ մակերևութային ջրային մարմին արտանետման կետում պետք է համապատասխանի աղյուսակ 1-ում բերված նվազագույն պահանջներին։
  13. Բնակավայրերի կեղտաջրերի՝ բարձր լեռնային շրջաններում (ծովի կամարդակից 1800մ և ավելի) տեղակայված մակերևութային ջրային մարմին արտանետումների դեպքում (բացառությամբ՝ խիստ փոփոխված և ռիսկային ջրային մարմիններ), որտեղ ցածր ջերմաստիճանի պատճառով դժվար է իրականացնել կեղտաջրերի կենսաբանական արդյունավետ մաքրում, կեղտաջրերը կարող են մաքրվել ավելի մեղմ պահանջների կիրառմամբ՝ բացառելով արտանետումների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
  14. Արգելվում է կեղտաջրերի օգտագործումը խմելու ջրամատակարարման նպատակով, իսկ այլ նպատակներով կեղտաջրերը կարող են օգտագործվել, եթե համապատասխանում են տվյալ ջրօգտագործման համար սահմանված պահանջներին։ Մասնավորապես՝ մաքրված կեղտաջրերի ոռոգման նպատակով օգտագործման դեպքում, հեռացվող կեղտաջրերի արտանետումներին ներկայացվում են ոչ թե ջրային ռեսուրս թափվելու կետում արտանետվող աղտոտիչների թույլատրելի սահմանային արտահոսքի նորմերը, այլ հաշվի է առնվում տվյալ աղտոտիչի համար սահմանված ոռոգման ջրի որակի նորմը։
  15. Կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացած նստվածքը կամ տիղմը օգտագործվում, հավաքվում, փոխադրվում, կուտակվում, մշակվում, օգտահանվում և հեռացվում է համաձայն Կառավարության կողմից սահմանված պահանջների։

Աղյուսակ 1. Արտադրական և կենցաղային կեղտաջրերի որակին տրվող նվազագույն պահանջներ

Ցուցանիշ

Ջրահեռացման կետում կեղտաջրի մեջ կոնցենտրացիան

Արտանետումը ընդունող ջրային մարմնի կարգավիճակը

ԹԿՊ5

9 մգ/լ

Ոչ ռիսկային

5 մգ/լ  

Ռիսկային կամ խիստ փոփոխված ջրային մարմին

ԹՔՊ

40 մգ/լ

Ոչ ռիսկային

25 մգ/լ

Ռիսկային կամ խիստ փոփոխված ջրային մարմին

Ընդհանուր կախված մասնիկներ

35 մգ/լ

Բոլոր տիպի ջրային մարմիններ

pH

6.5-10.5

Բոլոր տիպի ջրային մարմիններ

E. Coli

< 100 քանակ/100մլ-ում

Բոլոր տիպի ջրային մարմիններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.12.2021 - 30.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7020

Տպել