Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով  նախատեսվել է, որ 2022  թվականին շարունակվում է  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ան­ձանց, ինչպես նաև Կա­ռա­վա­րու­թյան սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ըստ որի՝ 2021  թվականին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ան­ձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառա­վա­րու­թ­յան սահմանած կարգով:

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2022 թվականին՝ փոխհատուցում տրամադրելով նաև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց: Ընդ որում, «1184  Ավանդների և այլ փոխհատուցումներ» ծրագրի միջոցառումների ծախսերը հաշվարկվել են այդ ենթադրության հիման վրա։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշումը։

2․ Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1939 թվականի դեկտեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց:

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքը:

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։ Այն ուղղված է ապահովելու ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարումը։

5․ Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2022թ․ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

  • Քննարկվել է

    15.12.2021 - 03.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4122

Տպել