Հիշել նախագիծը

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

                                 

Հոդված 1. ՀՀ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «կամ մեկ միավոր գույքի բաժին» բառերից հետո լրացնել «(մաս)» բառով.

2) 5-րդ կետի «գ» ենթակետում.

«իր հետ փոխկապակցված» բառերը փոխարինել «այլ» բառով.

3) 11-րդ կետի.

«Հանրային պաշտոն» բառերից հետո լրացնել «կամ հանրային ծառայության պաշտոն» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.

«13.1) ուսումնասիրվող ժամանակահատված՝ ժամանակահատված, որի ընթացքում ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը սույն օրենքով նախատեսված կարգով ենթակա է բռնագանձման․»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.

«2.1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում ուսումնասիրություն սկսելու հիմքեր հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում նոր ուսումնասիրություն սկսելու մասին:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ այլ անձի պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «տեսակի» բառը:     

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երեք տարի:»:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի առնչությամբ նյութեր հավաքելու նպատակով ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով թույլատրելի ապացույց համարվող տեղեկություններ, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում՝

1) «կետով» բառը փոխարինել «մասով» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իրավասու մարմնին հայտնի տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.»:

 

Հոդված 9.     Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարիության կամ էական դժվարության դեպքում՝ այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումար։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, ապա իրավասու մարմինը կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում, եթե առկա չեն այդ գույքի՝ հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը ծանրաբեռնված է այլ անձանց՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանվող իրավունքներով, ապա իրավասու մարմինն իր ընտրությամբ կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում կամ հայցի ներկայացման պահի դրությամբ այդպիսի գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարիության կամ էական դժվարության դեպքում՝ այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում։»:

 

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի «բաժինը» բառից հետո լրացնել «(մասը)» բառով:

 

 Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

  • Քննարկվել է

    14.12.2021 - 29.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5238

Տպել