«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի և «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի բխող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2021 թվականի մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրն (այսուհետ՝ Համաձայնագիր)։
Համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ դրույթներ (պահանջներ), որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար։ Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական և ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության։
Նշվածի նպատակով անհրաժեշտ է կատարել Համաձայնագրով սահմանված բոլոր պահանջները (այդ թվում՝ օրենսդրական կարգավորումների միջոցով), համահունչ դարձնելով ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել Համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին։
Մասնավորապես, ներկայացված փաթեթով մի շարք փոփոխություններ է իրականացվել «Թանկարժեք մետաղներների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին, համաձայն որի հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
3․Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել Համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․Ակնկալվող արդյունքը
Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում նախատեսվում է ներպետական օրենսդրությունը համահունչ դարձնել Համաձայնագրով սահմանված նորմերի պահանջներին։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ- Փաթեթը բխում է է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․Տնտեսություն» բաժնի՝ «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» ենթաբաժնից։
-
Քննարկվել է
13.12.2021 - 28.12.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3882
Տպել