Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ մասեր.

«5. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են եռամյա ազգային ծրագրեր և դրա իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով յուրաքանչյուր տարի հայտարարվում է լրագրողական մրցանակաբաշխություն: Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս.

«5. Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին և 2.2-րդ մասեր.

«2.1. Սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2.2. Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները պարտադիր են զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում:
  • Քննարկվել է

    08.12.2021 - 23.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4912

Տպել