Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախագծով իր ենթակայությանը հանձնված գործերի արդյունավետ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։

  • Քննարկվել է

    06.12.2021 - 21.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4056

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

21.12.2021

Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 06.12.2021թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշված նախագծով առաջարկվում է սահմանափակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակը՝ այս պահին դրա քննչական ենթակայության տակ գտնվող գործերի մեծ մասի քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմիններին: Ըստ այդմ առաջարկվող փոփոխությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին է պատվիրակվում նախաքննությունը. 1. քրեական օրենսգրքի 154․2, 154․9, 154․10, 161․2, 161․5 և 352 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով. 2. քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով և 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 189.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 190 հոդվածով, 190․1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 190․2 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 195 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 201, 308 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով), 309 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով), 310, 310.1, 311, 311.2, 312, 313, 314, 314.2, 314.3, 332 հոդվածի 3-րդ մասով, 375 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով) նախատեսված հանցագործություններով, եթե դրանք. 2.1. կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից` իրենց աշտոնեական դիրքի հետ կապված, 2.2. դրանց առարկան կամ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցում են հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը, 3. քրեական օրենսգրքի 311.2, 312 և 313 հոդվածներով նախատեսված հանցագործությունները, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու կամ նրանց կաշառք տալու կապակցությամբ. 4. քրեական օրենսգրքի 200, 214, 311․1, 312․1, 312․2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, եթե հանցագործության առարկայի կամ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը։ Այդպիսով, քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի հիմնական մասի քննչական ենթակայությունը նախագծով առաջարկվում է տարանջատել երկու հիմքերով. ա/ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված լինելու. բ/ հանցագործության առարկայի կամ պատճառված վնասի չափը՝ նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը գերազանցելու: Հեղինակը նախագիծը հիմնավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի սահմանափակ մարդկային ռեսուրսի հանգամանքով և արդեն իսկ աճող ծանրաբեռնվածությամբ՝ նշելով, որ գործունեության առաջին ամսվա կտրվածքով յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինում ունեցել է 6-7 քրեական գործ և նախորդ ժամանակահատվածի կոռուպցիոն հանցագործությունների թվային տվյալներից ելնելով հնարավոր է 1 քննիչի ծանրաբեռնվածությունը կարող է գերազանցել տարեկան 58 գործը: Քննիչների ծանրաբեռնվածությունը և նախաքննության որակն ու արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունը միանշանակ առանցքային խնդիրներ են, սակայն նախագծի առանցքային հիմնավորումները՝ քննիչների առկա և ակնկալվող ծանրաբեռնվածության, ինչպես նաև նախկինում քննված կոռուպցիոն բնույթի գործերի վիճակագրության առումով ներառում են բացառապես ընդհանրական քանակական տվյալներ: Մասնավորապես, հեղինակը նշում է, որ 2021թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի 167 քրեական գործ, նախապատրաստվել է 71 նյութ, 2021թ. ութ ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում ընդհանուր առմամբ քննվել է 308, իսկ 2020 թվականին՝ 395 կոռուպցիոն բնույթի գործ: Անհասկանալի է, սակայն, թե նշված գործերի քանակի մեջ ինչ մաս են կազմում հատկապես այն հանցագործությունները, որոնք նախագծով առաջարկվում է թողնել Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը՝ արդյոք դրանց քանակն այնչափ մեծ է, որ ինքնին կապահովի կոմիտեի ծանրաբեռնվածությունը: Այս հանգամանքը խիստ խնդրահարույց է, քանի որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարում կենտրոնական դեր ունեցող՝ հատուկ այդ առաքելությամբ ստեղծված քննչական մարմնի իրավասությունից առերևույթ դուրս են մնում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ճնշող մեծամասնությունը (ակնհայտ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված կամ հանցագործության առարկան՝ 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող դեպքերը կոռուպցիոն բնույթի հանցոգործությունների ընդհանուր քանակի մեջ կարող են կազմել ոչ մեծ տոկոս): Անհասկանալի է, թե արդյունքում միջինում ինչ քանակությամբ գործեր կմնան Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայության տակ և որքանով դա կարող է նպաստել կամ ձախողել այս մարմնի կողմից իր վրա դրված առաքելության կատարումը, հատկապես՝ պետական կառավարման միջին և ցածր օղակներում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից: Արդյունքում փաստում ենք, որ նախագծով առաջարկվող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը հանձնված գործերի շրջանակի նեղացումը հեղինակի կողմից չի հիմնավորվել կոնկրետ և վերաբերելի՝ ծանրաբեռնվածության քանակական տվյալներով (կոմետեի քննչական ենթակայությանը թողնվող գործերի և կոռուպցիոն բնույթի գործերի ընդհանուր թվի հարաբերակցության տեսանկյունից): Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք. Նախագիծը հանել շրջանառությունից: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Տեսնել ավելին