«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «ՀայաստանիՀանրապետությանՏավուշիմարզիԴիլիջանհամայնքիևհարակիցտարածքներիզարգացմանևներդրումներիխրախուսմանմասին» ՀայաստանիՀանրապետության 2015 թվականիհունիսի 23-իՀՕ-103-Նօրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդհոդվածի 1-ինմասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Խորհուրդը Դիլիջան համայնքի ղեկավարին տրամադրում է եզրակացություն՝
1) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ գլխավոր հատակագծերի և քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների վերաբերյալ.
2) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ.
3) Դիլիջան համայնքի բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ.
4) քաղաքաշինական ծրագրային, քաղաքաշինական և այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնց պատվիրատուն է Դիլիջան համայնքը.
5) համայնքի սեփականությունը հանդիսացող հողերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկներին և վերջիններս համայնքի հեռանկարային զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հետ համապատասխանության վերաբերյալ..
6) քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով համայնքի տարածքում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման, այդ թվում՝ նախագծային առաջադրանքների, կառուցապատման էսքիզների, շինարարության (քանդման) թույլտվությունների, ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի եզրակացությունների և ակտերի վերաբերյալ.
8) տեղական նշանակության ավտոճանապարհներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության հայտերի վերաբերյալ.
9) համայնքի բնակավայրերի բարեկարգման և կանաչապատման նախագծերի վերաբերյալ.
10) Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման նպատակահարմարության վերաբերյալ: Սույն կետով տրամադրված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում՝ համայնքի ղեկավարն ընդունում է հիմնավորված որոշում:
Դիլիջան համայնքի հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման գործառույթներն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ պետական կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցմամբ»:
- Օրենքի 12-րդ հոդվածում.
- 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերնուժըկորցրած ճանաչել:
- 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «2016» թիվը փոխարինել «2022» թվով,
- 9-րդ մասի 3-րդկետում«երկու» բառը փոխարինել «չորս» բառով:
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
30.11.2021 - 15.12.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3782
Տպել