Հիշել նախագիծը

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

N    -Լ      

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ,  2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2022 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) Ստանդարտացման 2022 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

 

 

 

 

                                                                      

 

Հավելված N 1

     ՀՀ կառավարության 2022 թվականի 

 N___ -Լ որոշման

 

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2022 թվականի ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` Ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

 

  1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;

3) «Հավատարմագրման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը;

4) Առևտրի համաշխարհային կազմակերպության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի» պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ;

5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;

6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;

7) «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;

8) «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը;

9) «Հայաստանի Հանրապետության նախագահի 2017թվականի հունվարի 31-ի N ՆԿ-15-Ն կարգադրությունը;

10) ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշումը;

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվա­կանի ապրիլի 12-ի N 426-Ն որոշումը;

12) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 464-Լ որոշումը;

13) ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը;

14) ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը;

15) ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848 որոշումը;

16) ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն որոշումը;

17) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանը;

18) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը;

19) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը;

20) 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետություն և Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) պահանջները;

21) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

 

  1. Ծրագրի նպատակներն են`

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազզային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կատարումն ապահովող ստանդարտների ցանկերում.

3) նպաստել ազգային սննդամթերքը ճանաչելի դարձնելուն.

4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

6) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.

7) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

9) նպաստել ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.

10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

11) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:

  1. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում`

ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.

գ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում.

դ. կենսանվտանգության ու կենսապահովության շրջանակներում կենսաբանական ռիսկերի կառավարում և նվազեցում.

ե. հողերի որակական բնութագրերի փոփոխությունը, տեխնածին աղտոտումը ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ պահանջների սահմանում.

զ. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.

է. ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացի հեշտացում և տեխնիկական խոչընդոտների վերացում.

ը․ թափոնների օգտահանման և վերամշակման գործընթացի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև օգտահանման և վերամշակման գործընթացի  արդյունքում ստացված արտադրանքների նորմերի և պահանջների սահմանում.

թ. էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովում փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում.

ժ․ հա­յա­տառ ստան­դարտ ստեղ­նա­շար­ի ստեղծումը, ինչը կնպաստի հայերենի տեխնոլոգիական զարգացման ազգային ծրագրի իրագործմանը:

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացման, որը կխթանի՝

ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.

բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝

ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպություններին աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝

ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․

բ. 2022 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և ՌԴ (ԳՕՍՏ Ռ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:

 

  1. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

  1. Ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած ՀՀ պարտավորություններից բխող պահանջների վրա:
  2. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.

1) Ռազմաարդյունաբերություն ռազմաարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել ավտոմոբիլային և անվավոր զրահատանկային տեխնիկայի լուսաքողարկման սարքավորումներին ներկայացվող պահանջներ սահմանող ստանդարտ, ռազմական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման համակարգի ազգային ստանդարտներ, ռազմական տեխնիկայի արտադրատեսակների և ռազմական նշանակության նյութերի տերմինաբանությանը վերաբերյալ ստանդարտ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կսահմանվեն ռազմական արտադրատեսակների մշակման ընթացքում տեխնիկական փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը, արտադրատեսակների մուտքային հսկողության հիմնական դրույթները, ռազմական տեխնիկայի արտադրատեսակների և ռազմական նշանակության նյութերի տերմինները և սահմանումները, կհստակեցվեն ավտոմոբիլային և անվավոր զրահատանկային տեխնիկայի լուսաքողարկման սարքավորումներին ներկայացվող պահանջները:  

2) Սննդամթերք սննդամթերքի ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, որոնք սահմանում են ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ներկայացվող պահանջներ: Մշակվելու են ազգային ստանդարտներ սննդամթերքի այն տեսակների համար, որոնց վերաբերյալ չկան գործող միջպետական և ՌԴ ստանդարտներ, ինչը մեծապես կաջակցի հայրենական արտադրողին՝ վերացնելով արտահանման ընթացքում առաջացող տեխնիկական խոչընդոտները:

3) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի էներգետիկ բնութագրերի ցուցանիշներին, պահանջներին, պարամետրերի անվանական արժեքներին, ինչպես նաև ջերմային հաշվեկշռին և շենքի պատող կոնստրուկցիայի տարրերին վերաբերող համապատասխան ստանդարտներ, որոնցով սահմանվում են շենքերում էներգաարդյունավետությանը ներկայացվող ընդհանուր ասպեկտները և էներգաարդյունավետության ցուցիչների տարբերակների ընդհանուր նկարագիրը:

4) Կառավարման համակարգեր տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվելու են ստանդարտ նմուշ պատրաստողների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, ՏՏ ոլորտում ծառայությունների կառավարման համակարգի պահանջները և շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգող և վավերացնող մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջները և սկզբունքները։

6) Առողջապահություն առողջապահության ոլո

  • Քննարկվել է

    30.11.2021 - 15.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4441

Տպել