Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի նպատակ ունի ապահովել «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (որոշման նախագիծը շրջանառվում է) շրջանակներում դրամական աջակցության անկանխիկ վճարման գործընթացը։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի շրջանակներում դրամական աջակցության գումարը վճարվելու է Միասնական սոցիալական ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանավագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանավագ դրամական վճարների հաշվի պայմանագրերի միջոցով վճարվող վճարատեսակները սահմանված են Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներով։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է ընդունել ներկայացված նախագիծը:
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարեն խնդրո առարկա կառավարության որոշումներում, որի համաձայան՝
- սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվելու է նաև «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանված դրամական աջակցության գումարը, վճարման ենթակա` չվճարված դրամական աջակցության գումարը. Ընդ որում, սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի խնդրո առարկա վճարատեսակը վճարելու են լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա։
- միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվելու է նաև «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանված դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ դրամական աջակցության չվճարված գումարը։ Այս դեպքում ևս խնդրո առարկա վճարատեսակը բանկերը վճարելու են լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա։
- Բացի այդ, Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման մեջ հստակեցվել է N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 19-րդ կետի հղումը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում կապահովվի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (որոշման նախագիծը շրջանառվում է) շրջանակներում դրամական աջակցության անկանխիկ վճարման գործընթացը։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես ծրագրի 4.1-ին կետի համաձայն՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեսքում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:
5․ Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման տեղեկանքը ներկայացված է նախագծին կից` առանձին հաշվարկով։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
29.11.2021 - 14.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4037
Տպել