Հիշել նախագիծը

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳ

1.Անհրաժեշտությունը

Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի24-րդ հոդվածի 1-ին մասի     5-րդ կետի՝ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը:

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանանվորված է այն հանգամանքով, որ մշակված չեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմները, որի արդյունքում հաճախ  նախադպրոցական ուսումնական հաստատություններ մուտք են գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: Հաճախ վերջիններիս մուտքը հաստատություն պայմանավորված է տնօրենների կամայական որոշումներով, ինչն էլ հղի է կոռուպցիոն ռիսկերով:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

Նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում  նշված միջոցառումը հիմք կհանդիսանա մրցութային եղանակով համակարգը  որակյալ կադրերով համալրելու համար,  կնպաստի որակյալ կրթության մատուցմանը, կապահովի երեխաների սահուն անցումը դպրոց և անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:

  • Քննարկվել է

    29.11.2021 - 14.12.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9649

Տպել

Առաջարկներ`

«Համայնքը ԵՍ եմ» ակումբ

14.12.2021

Առաջարկ 6։ Առաջարկում ենք 6-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ մասը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Բանավոր փուլի ընթացքը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից, բոլոր հարցերը և մասնակցի հնչեցրած պատասխանները պարտադիր ձայնագրվում են և արխիվացվում առնվազն 5 տարի ժամկետով։ Ձայնագրությունը ենթակա չէ հրապարակման, առանց դատարանի որոշման, կամ ձայնագրության մեջ ընդգրված բոլոր կողմերի գրավոր համաձայնության։ Հիմնավորում։ Հաշվի առնելով, որ հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել մասնակցի և այլ շահագրգիռ անձանց կողմից, առաջարկում ենք պարտադիր կերպով ձայնագրել բոլոր թենածուների պատասխանները։

«Համայնքը ԵՍ եմ» ակումբ

14.12.2021

Առաջարկ 5։ Առաջարկում ենք 4-րդ գլխի, 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Հանձնաժողովը կազմված է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար), տնօրենի ուսումնական գծով տեղակալ (տվյալ հաստիքը չլինելու դեպքում՝ մանկավարժական աշխատող), համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակից, համայնքի սոցիալական աշխատողը և մանկավարժական աշխատող այլ հաստատությունից՝ համաձայնությամբ: Հիմնավորում։ Նվազեցնելու համար հաստատության տնօերնի ազդեցությունը որոշման կայացման գործընթացի վրա, ինչպես նաև ապահովելու թափանցիկությունն ու ներառականությունը, առաջարկում ենք փոփոխել կետի բովանդակությունը:

«Համայնքը ԵՍ եմ» ակումբ

14.12.2021

Առաջարկ 4։ Առաջարկում ենք Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացումը և ընդունումը գլխի 2-րդ կետը վերամշակել հետևյալ կերպ՝ Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում առձեռն կամ ուղարկում է հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին։ Հիմնավորում։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այլ բնակավայրերից, համայնքներից, մարզերից ևս տվյալ հաստիքի համար կարող են դիմել, ուստի նպատակահարմար է սահմանել փաստաթղթերն ուղարկելու էլեկտրոնային (այլընտրանքային) տարբերակ։

Տեսնել ավելին