Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:

        Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հովելու նպատակով «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:

     3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:

      4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրենքով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրակա­նաց­նող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերն են:

       5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

      6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքըՆախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

      7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

              Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարությունների հետ:

 

  • Քննարկվել է

    29.11.2021 - 14.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4736

Տպել