Հիշել նախագիծը

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 27․1-րդ և 27.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«27.1) փոփոխում, լրացնում, ուժը կորցրած է ճանաչում տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաև ապահովում է դրանց կատարումը.

27.2) փոփոխութուններ է կատարում տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի հիման վրա կնքված պայմանագրերում.»։

 

Հոդված 2Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 6․1-րդ և 6.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«6.1) փոփոխում, լրացնում, ուժը կորցրած է ճանաչում տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաև ապահովում է դրանց կատարումը.

6.2) փոփոխութուններ է կատարում տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի հիման վրա կնքված պայմանագրերում.»։

 

Հոդված 3. Օրենքի 97-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․ Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետով և 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացնելիս համայնքի ղեկավարը համապատասխան իրավական ակտը համաձայնեցնում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ:»:

 

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    18.11.2021 - 03.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4281

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ