Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

                 «-------» «--------------- »  2021 թվականի  N    - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N  1753-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը հաստատելու մասին» N 1753-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)  N 1 հավելվածում`

ա. «ՆՊԱՏԱԿ 3.» բաժնի «Խնդիր 3.» ենթաբաժնի «Գործողություն 3.3.»-ը և «Գործողություն 3.4.»-ն ուժը կորցրած ճանաչել,

բ.  «ՆՊԱՏԱԿ 4.» բաժնի «Խնդիր 1.» ենթաբաժնի «Գործողություն 1.2.»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործողություն 1.2. Աշխատանքային օրենսգրքի վերանայում, փոփոխությունների ներկայացում և ընդունում»,

գ. «ՆՊԱՏԱԿ 4.» բաժնի «Խնդիր 2.» ենթաբաժնի «Գործողություն 2.2.»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործողություն 2.2. Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների մշակում և ընդունում».

2) N 2 հավելվածում՝

ա. «ՆՊԱՏԱԿ 3.» բաժնի «Խնդիր 3.» ենթաբաժնի «Գործողություն 3.3.» և «Գործողություն 3.4.» տողերն ուժը կորցրած ճանաչել,

բ. «ՆՊԱՏԱԿ 4.» բաժնի «Խնդիր 1.» ենթաբաժնի «Ժամկետ» սյունակում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

գ. «ՆՊԱՏԱԿ 4.» բաժնի «Խնդիր 1.» ենթաբաժնի «Գործողություն 1.2.» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Գործողություն 1.2. Աշխատանքային օրենսգրքի  վերանայում, փոփոխությունների ներկայացում  և ընդունում

Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները սահմանված են համապատասխան իրավական ակտով

Փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի առկայություն

0

1 հատ փոփոխված

ՀՀ պաշտոնական տեղեկագիր

2022 թ.

-

ՀՀ ԱՍՀՆ
Զարգացման գործընկերներ

          դ. «ՆՊԱՏԱԿ 4.» բաժնի «Խնդիր 2.» ենթաբաժնի «Գործողություն 2.2.» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Գործողություն 2.2. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների մշակում և ընդունում

Գործում է արհմիությունների զարգացումը խթանող՝ «Արհեստակցական միությունների մասին» փոփոխված օրենքը

Փոփոխված օրենքի առկայություն

Օրենքը լրամշակված է

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից

arlis.am

2023 թ.

-

ՀՀ ԱՍՀՆ
Զարգացման գործընկերներ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

 

3) N 3 հավելվածում՝

ա. 32-րդ տողի «Գործողության անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աշխատանքային օրենսգրքի վերանայում, փոփոխությունների ներկայացում և ընդունում»,

բ. 36-րդ և 37-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 39-րդ տողի «Գործողության անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների մշակում և ընդունում»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    12.11.2021 - 29.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4403

Տպել