Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 909-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Առկա իրավիճակը և կարգավորման ենթակա խնդիրը
Ինչպես ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման N 2 հավելվածում (70-րդ կետ), այնպես էլ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման» ժամանակացույցում նախատեսված է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մշակման միջոցառումը։
Աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները պարզեցնելու և բարելավելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու պահանջ նախատեսված է նաև ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշում), որի հիման վրա էլ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում առաջարկվել է ներառել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման և Վարչապետի աշխատակազմ ներկայացնելու միջոցառումը։ Վերջինիս համար ժամկետ է նախատեսվում 2022 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակը։
Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համաձայն՝ իրականացվելու է ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխանեցում Եվրամիության համապատասխան հրահանգներին։ Մասնավորապես, աշխատավայրում առողջության և անվտանգության մասով ԵՄ հրահանգների պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման ճանապարհային քարտեզը և գործողությունների ծրագիրը սահմանված է ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման N 2 հավելվածով (131-158-րդ կետեր)։ Վերջինիս շրջանակներում էլ իրականացվելու են փոփոխություններ՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրությունում՝ ՀՀ օրենսդրության կարգավորումները ԵՄ հրահանգների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է վերոնշյալ որոշումների համապատասխան կետերում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի մշակման ժամկետները համապատասխանեցնել ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում ներառվող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համար նախատեսվող ժամկետին։ Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման» ժամանակացույցի 1.1.1 կետի միջոցառման «Գնահատման ցուցիչները» սյունակում նախատեսվում է, որ միջոցառման համար նախատեսված ժամկետում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը պետք է ընդունված լինի, Նախագծով առաջարկվում է նշված որոշման մեջ 1.1.1 կետի միջոցառման ժամկետը նախատեսել 2022 թվականի 4-րդ եռամսյակ։
Միաժամանակ, քանի որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման N 2 հավելվածով (131-158-րդ կետեր) հաստատված ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի շրջանակներում և դրանում սահմանված ժամկետներում իրականացվելու են աշխատավայրում առողջության և անվտանգության մասով ԵՄ հրահանգների պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված փոփոխությունները՝ առաջարկվում է դրանով պայմանավորված ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 29-ի N 1978-Լ որոշման N 2 հավելվածի 72-րդ կետը։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով նախատեսված համանման միջոցառման ժամկետների համապատասխանեցում։
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ:
-
Քննարկվել է
12.11.2021 - 29.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4300
Տպել