Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագիծը նպատակ ունի հստակեցնել Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման շրջանակներում պարգևավճար ստանալու իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու հետևանքով հաշմանդամ ճանաչված անձանց կատեգորիաները և դրանք համապատասխանեցնել համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի հետ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախաբանում 2020 թվականի մարտի 25-ին կատարված փոփոխությունների արդյունքում (փոփոխությունները կատարվել են ՀՕ-172-Ն օրենքով) հստակեցվել է, որ քննարկվող օրենքի շրջանակներում ապահովվում է նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման տրամադրումը։
Բացի այդ, Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված է քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, որի 93-րդ կետում Կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 1049-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 01.07.2020թ.) կատարված փոփոխությամբ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հիվանդություն ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու պատճառական կապը լրացվել է ևս մեկ հիմքով, այն է՝ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքը։
Այսպիսով, օրենսդրությամբ սահմանվել և կիրառության մեջ է դրվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամության պատճառական կապ, որը սակայն արտացոլված չէ պարգևավճարի իրավունք տվող պայմաններում։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հիվանդություն ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու պատճառական կապի առկայությամբ պարգևավճարի իրավունքը տարածել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով պատճառական կապի դեպքերի վրա։
Նախագիծն ընդունվելու դեպքում դրանով ներկայացված՝ պատճառական կապի վերաբերյալ իրավակարգավորումները տարածվելու են 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, քանի ԿՌԲՀ-ն զինվորական ծառայության հետ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով պատճառական կապ սկսել է սահմանել այդ ժամկետից հետո։
Նախագծով հստակեցվել Է նաև պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում կհստակեցվեն պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները և հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինածառայողների կնշանակվի պարգևավճար՝ ամսական 36000 դրամի չափով:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ կետից (Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները)։
5․ Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2021 թ․ պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա, քանի որ 1005 ծրագրի 12001 միջոցառման գծով նախատեսված միջոցները բավարար են ծախսերի կատարման համար։
Ըստ Պաշտպանության նախարարության տրամադրած տվյալների՝ ս.թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ Պաշտպանության նախարարության սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումում հաշվառվել են շուրջ 540 հակառակորդի հետ շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամության 3-րդ խումբ ստացած զինծառայողներ: Ըստ այդմ, տարեկան ծախսը կկազմի 233,280 հազար դրամ (540 x 12 ամիս x 36000 դրամ։
Եթե լինեն նոր նշանակումներ, ապա 2022 թվականին կարող է առաջանալ լրացուցիչ ֆինանսավորման կարիք։
-
Քննարկվել է
11.11.2021 - 26.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3668
Տպել