Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմնավորում

«Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին»ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ դեկտեմբերի 12-ի թիվ 1830-L որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։ Ռազմավարկան ծրագիրն ունի ռազմավարական զարգացման 5 նպատակ, որից մեկը մարդկային ռեսուսրների կառավարման արդի համակարգի ներդրումն է։

Ռազմավարական ծրագրով արձանագրվել է, որ ՊԵԿ աշխատակիցների աշխատանքային գործունեության սկսելու և հետագա աշխատանքային, մասնագիտական և անձնական զարգացման ծրագիր առկա չէ։ Մասնագիտական վերապատրաստումների, որակավորման շարունակական բարձրացման եղանակների սակավությունը, արդիական վերապատրաստման ծրագրերի բացակայությունը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հնարավորության սահմանափակ լինելն էականորեն նվազեցնում են արհեստավարժ և ճկուն աշխատակազմ ունենալու հնարավորությունը: Անհրաժեշտ է ունենալ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ՝ առաջացող մարտահրավերներին և խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ լուծումներ տալու նպատակով: Մասնավորապես կարևորվել է մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջական շղթայի ներդրումը` կադրերի ներգրավումից մինչև ապագա ղեկավարների պատրաստում։ Նախատեսվել է, որ պետք է վերանայել հարկային և մաքսային ծառայողների ընդունելության մրցույթի կազմակերպման գործընթացը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մշակվել է «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք հիմք են ստեղծելու նոր «որակի» մաքսային և հարկային ծառայողների ներգրավման, մաքսային/հարկային ծառայողի կերպարի հանրային ընկալման վերափոխման համար։

 

  1. Նախագծերի կարգավորման առարկան

Նախագծերով մասնավորապես նախատեսվում է, որ հարկային կամ մաքսային մարմիններում (դրանց առանձին ստորաբաժանումներում) կառուցվածքային փոփոխությունների իրականացման դեպքում նոր վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման կադրերի համալրումը կիրականացվի նոր մոտեցումներով։

Մասնավորապես, սահմանվում է, որ կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային ծառայության պաշտոն (այդ թվում՝ նշված ստորաբաժանումում թափուր պաշտոն առաջանալու դեպքում) զբաղեցնելու իրավունք կունենան մաքսային/հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, ուսումնական կենտրոնի կողմից դասընթացի հաջողությամբ ավարտած լինելու հանգամանքը հավաստող հավաստագիր ունեցող և մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք։ 

Վերոնշյալն ապահովելու համար ՊԵԿ համակարգում գործող Ուսումնական կենտրոնի միջոցով նախատեսվում է կազմակերպել մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն։ Ընդ որում, ենթաօրենսդրական ակտերով նախատեսվում է կարգավորել ընդունելության կազմակերպման հետ կապված հարցերը։ Մասնավորապես օրենքի ընդունումից հետո ընդունվելիք ենթաօրենսդրական ակտով կսահմանվի դասընթացի կրթական ծրագրի բովանդակությունը, ըստ պաշտոնների խմբերի  դասընթացի տեվողությունը, դաստընթացի ընթացում միջանկյալ քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովների կազմավորման կարգը, դասընթացի գործնական մասի բոանդակությանը ներկայացվող պահանջները, և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։ Որպես պարտադիր պայման նախագծով սահմանվում է, որ մաքսային/հարկային ծառայողի պատրաստման դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։ Ըստ նախագծի նախատեսվում է, որ ընդունելությունը տեղի կունենա երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց։ Սահմանվում է նաև, որ ընդունելության դիմումին կից դիմողները կներկայացնեն բարեվարքության լրացված հարցաթերթիկ, որը հարցազրույցի փուլում հանձնաժողովի կոլեգիալ կազմով հաշվի կառնվի մաքսային/հարկային ծառայության դասընթացին ընդունելության որոշման համար։

Դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր։ Նշված հավաստագիր ունեցող անձինք, ըստ իրենց կողմից դասընթացը ավարտելու արդյունքում ստացած գնահատականների կընդգրկվեն մաքսային/հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում, որոնց հիման վրա էլ կիրականցվի նոր ստեղծվող ստորաբաժանումներում կադրերով համալրումը։

Մաքսային/հարկային ծառայողների կերպարի և հասարակական ընկալման վերափոխման նպատակով նախատեսվում է ներդնել բարեվարքության համակարգ։ Մասնավորապես, ինչպես նշվեց, նախատեսվում է, որ ծառայողի պատրաստման դասընթացի բաղադրիչներից մեկը նվիրված է լիբելու բարեվարքությանը։

Արդեն կոնկրետ պաշտոնների նշանակման համար նախատեսվում է, որ կստեղծվի հարցազրույցի անցկացման հանձնաժողով։ Վերջինս թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից հարցազրույցի միջոցով կընտրի տվյալ թափուր պաշտոնի համար առավել համապատասխանող անձին։ Ընդ որում, նախատեսվում է, որ հարցազրույցի հրավիրում են ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք: ։

Միաժամանակ մարդկային ռեսուրսների կառավարման կարևորագույն օղակներից թիրախային և արդիական ծրագրերով հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստումը:

Այդ իսկ պատճառով ՊԵԿ կողմից նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ուղղությամբ, վերոնշյալ խնդիրների լուծման և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով: Պլանավորվում է կազմակերպել թիրախային և նեղ մասնագիտական դասընթացներ և վերապատրաստումներ՝ ելնելով իրականացվող ծառայության առանձնահատկություններից (մաքսային, հարկային, հետբացթողումային և այլն)։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծերով սահմանվում է, որ հարկային/մաքսային ծառայողների վերապատրաստումները կիրականացվեն քաղծառայության համակարգից դուրս, կառավարության կողմից սահմանվող առանձին կարգով։ Նախագծերով ամրագրվում է, որ վերակազմակերպված կամ նոր ստեղծված ստորաբաժանման մաքսային/հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող բոլոր ծառայողները ենթակա կլինեն պարտադիր վերապատրաստման մաքսային/հարկային մարմնի ուսումնական կենտրոնում 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում, վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները կտարանջատվեն ըստ մաքսային/հարկային ծառայության պաշտոնների խմբերի։

Օրենքների նախագծերով նախատեսվում է սահմանել նաև ուսումնական կենտրոնի կարգավիճակը, դերն ու նշանակությունը մաքսային/հարկային ծառայության վերապոխման պրոցեսում։

Մաքսային/հարկային ծառայողների կերպարի վերափոխման պրոցեսում նախատեսվում է նաև հնարավորություն ընձեռել ներկայիս հարկային/մաքսային ծառայողներին համապատասախան դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում նշանակվել նոր ստեղծվող/վերակազմակերպվող ստորաբաժանումններում համապատասխան պաշտոնների։ Այդ նպատակով սահմանվում է, որ մաքսային/հարկային մարմնի կամ դրա ստորաբաժանման վերակազմակերպման կամ այլ կառուցվածքային փոփոխության (այդ թվում՝ նոր ստորաբաժանման ստեղծման) դեպքում վերակազմակերպվող (կամ լուծարվող) ստորաբաժանման մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը և պաշտոնից ազատվում են դասընթացին չմասնակցելու, դասընթացը հաջողությամբ չհաղթահարելու և թեկնածուների ցուցակներում չընդգրկվելու դեպքերում։ Ընդ որում, այդ դեպքում վերջիններս կներառվեն կադրերի համապատասխան ռեզերվներում (կարճաժամկետ ռեզերվում գործող կանոնակարգերի համաձայն աշխատավարձի պահպանմամբ)։

3Ակնկալվող արդյունքը

Ներկայացված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ մաքսային/հարկային ծառայողների կերպարի, վերջիններիս մասով հանրային ընկալման փոփոխություն, արդիական և թափանցիկ ՊԵԿ ընդունելության գործընթաց,  հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային կարողություններով օժտված կադրեր։ Ի հաշիվ թեկնածուների ցուցակների կունենանք բարձր որակավորմամբ և մասնագիտական կարողություններով օժտված կադրային ռեզերվի մշտական առկայություն,

  1. Նախագիծը մշակող մարմինը

Օրենքների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 5-րդ նպատակից։

  • Քննարկվել է

    10.11.2021 - 25.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4844

Տպել