Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հարապետության էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի Կառավարության քաղաքականությունը, համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ մասի։

Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի խորհրդատվական համակարգի, ինչպես նաև դրանց ընթացքի, ազդեցությունների ու արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի իրականացման և կառավարման անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Ներկայումս խորհրդատվական ծառայությունների մատուցումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից, որը չի բխում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ մասի պահանջից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի կարգավորման նպատակն է իրավաչափության ապահովումը։ Կարևորելով պետական օժանդակության գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և խորհրդատվական ծառայությունների մատուցումը, առաջարկվում է սույն նախագծով ընդլայնվել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները, ինչը հնարավորություն կնձեռի գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայում առավել արդյունավետ և նպատակային կազմակերպել ծառայությունների մատուցումը։

Միաժամանակ, նախագծով սահմանվող դրույթներով նախատեսվող նպատակը և բնույթը հետևյալ է՝ գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և խորհրդատվական ծառայություններ մատուցումը իրավաբանական անձի կողմից հնարավորություն կընձեռնի՝

  • կադրային նեղ մասնագիտական քաղաքականության իրականացում, մասնագետների թիրախավորված ընտրության հնարավորություն,
  • մասնակցություն տարբեր դոնորների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի իրագործմանը,
  • բացառումը մեկ մարմնի կողմից ծրագրի մշակումը, իրականացումը և արդյունքների մոնիթորինգը,
  • մեկտեղված մասնագիտական և տեխնիկական կարողությունների միջոցով այնպիսի ծրագրերի իրագործում, որոնք հնարավոր չէ իրականացնել պետական կառույցի միջոցով, ինչպես, օրինակ, պիլոտային փորձացուցադրական տարածքի հիմնում և վերջիններիս ինքնաֆինանսավորմամբ աշխատելու հնարավորության դիտարկում,
  • պետություն-մասնավոր գործակցության տարբեր ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում և վերահսկում,
  • շարունակական խորհրդատվությունից օգտվող շահառուների կայուն խմբերի ձևավորում՝ տարվա ընթացքում պարբերաբար խորհրդատվական ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ չսահմանափակելով այլ տնտեսվարողների մասնակցությունը:
  1. Պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում  նախատեսվում է ծախսերի ավելացում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գիտելիքահենք և ներառական տնտեսության ձևավորում։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը և ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների  իրականացումը։

Արդյունքում, գյուղացիական տնտեսություններում կմատուցվի անհատական խորհրդատվության՝ բարելավելով շահառուների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների սահմանելը և գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։

  • Քննարկվել է

    10.11.2021 - 28.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5737

Տպել