Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Պետական կառավարման մարմինների գործունեության ոլորտներում որոշումներ կայացնելու իրավասությունները տվյալ մարմիններին վերապահելու քաղաքականությանը համահունչ` առաջարկվում է նախապես սահմանված` որոշակի արժեքային մեծություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որի արդյունքում խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, ինչպես նաև կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված գործող կարգի համաձայն՝ պետական անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման մասին որոշումներն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ:

Որոշման մեջ կատարվող փոփոխությամբ առաջարկում ենք ամրագրել այն մոտեցումը, որ տարածագնահատման 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող և 50 մլն դրամից ավելի գնահատված արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումներն ընդունվեն ՀՀ կառավարության որոշմամբ:

Իսկ ինչ վերաբերում է տարածագնահատման 4-րդ և ավելի բարձր գոտիներում գտնվող և մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումների ընդունմանը, ապա այդ լիազորությունն առաջարկում ենք վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որը կիրականացվի Վարչության պետի հրամանով: Արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կկարգավորվեն իրացվելիության ցածր մակարդակ ունեցող անշարժ գույքի վաճառքի հետ կապված հարցերը:

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է որոշակի արժեքային մեծություն ունեցող և որոշակի տարածագնահատման գոտիներում գտնվող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշմանը: Որոշման N 1 հավելվածում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը, որով առաջարկվում է որոշակի արժեքային մեծություն ունեցող և որոշակի տարածագնահատման գոտիներում գտնվող պետական անշարժ գույքի օտարման գործընթացի կանոնակարգում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է՝ որոշակի արժեքային մեծություն ունեցող և որոշակի տարածագնահատման գոտիներում գտնվող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում նախատեսվում է տարածագնահատման 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող և 50 մլն դրամ ավելի գնահատված արժեքով ունեցող պետական անշարժ գույքի օտարման մասին որոշման ընդունվում ՀՀ կառավարության կողմից: Իսկ տարածագնահատման 4-րդ և ավելի բարձր գոտիներում գտնվող և մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ գույքի օտարման մասին որոշունում ընդունում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից (Վարչության պետի հրամանով), որի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կկարգավորվի ոչ լիգվիդային անշարժ գույքի վաճառքը՝ արդյունքում կավելանա ՀՀ պետական բյուջեի մուտքերը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.02.2017 - 01.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8739

Տպել