Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔի ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1․ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի․

1)   1-ին մասում  «6 և ավելի զավակ» բառերը փոխարինել «8 և ավելի զավակ» բառերով:

2)  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝  հետևյալ  բովանդակությամբ՝

«2․ Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները),  որոնք համապատասխանում եմ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պայմաններին, ունեն ծնողական բարի համբավ, պարտաճանաչ կատարում են պետության նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտականությունները, ներքաշված չեն եղել հակաօրինական գործողությունների մեջ, զերծ են արատավոր սովորույթներից, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում։»։

3) 3-րդ մասում «6-րդ զավակի 3 տարին» բառերը փոխարինել «8-րդ զավակի 1 տարին» բառերով։

4) 4-րդ մասում «5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում» բառերը փոխարինել  «3 տարվա դաստիարակության դեպքում» բառերով։

5) օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ․

 «6․ Ծնողական փառքի մեդալի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 2․  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.11.2021 - 19.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4065

Տպել