Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշմամբ սահմանված են զգալի չափով առավել քանակությամբ արտադրական կանեփի արտադրության քվոտաներ, քան արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման գործունեության իրականացման համար: Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ գնել, վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Այս պարագայում հարց է առաջանում արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու, այն դեպքում, երբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.3.-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի: Ուստի առաջարկում ենք արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները ավելացնել:Նախագծով առաջարկվում է լիցենզիաների ձևերի մեջ ավելացնել գործունեության տեսակին համապատասխան սերիա Կ-XX-ի փոխարեն:

 

Որոշմամբ սահմանվում է, որ շահագրգիռ պետական մարմինները լիցենզավորող մարմին են ներկայացնում եզրակացություններ: Երբեմն եզրակացությունների բովանդակությունից պարզ չէ` արդյոք այն դրական է թե բացասական, որի արդյունքում լիցենզավորող մարմինը դժվարանում է վերջնական որոշում կայացնելու հարցում: Ուստի առաջարկում ենք եզրակացության վերջում նշել դրա դրական կամ բացասական լինելու մասին: Բացասական եզրակացության դեպքում` նշելով մերժման իրավական հիմքերը:

Լիցենզիաների ներդիրների մեջ առկա են կետեր, ըստ որոնց` անհրաժեշտ է նշել Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, մեծածախ առևտրի նվազագույն քանակները, սակայն լիցենզավորման կարգի մեջ չկա համապատասխան կարգավորում ըստ որի` հայտատուն պետք է հայտում կամ կից փաստաթղթերում պետք է նշի նվազագույն քանակ: Ուստի պարզ չէ ներդիրի մեջ ինչ քանակ պետք է նշվի: Միաժամանակ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.7.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քվոտավորումը կարող է լինել տարբերակված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով: նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք: Սույն կարգավորումից հետևում է, որ թե առավելագույն, թե նվազագույն քանակի խախտումը հանդիսանում է լիցենզիայի դադարեցման հիմք: Ուստի սույն նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն քանակ տոկոսային հարաբերակցությամբ և ներդիրից հանել համապատասխան կետերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման (այսուհետ` Որոշում) դրույթների համաձայն` հայտ ներկայացնելիս անձը կարող է հայցել մինչև մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար, սույն կարգավորումը խոչընդոտներ է առաջացնում շահագրգիռ պետական մարմինների կողմից փաստաթղթային և տեղում ուսումնասիրության համար, քանի որ վերոնշյալ կառույցների բացակայության դեպքում հնարավոր չէ ամբողջական գնահատական տալ հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ:

2. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով նախատեսվում է լուծել արտադրակիան կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման գործունեությանը խոչընդոտող որոշ հարցեր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք

 

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ հայտատուն կարող է դիմել լիցենզավորման միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ սահմանված անհրաժեշտ տարածքային և գույքային հագեցվածությունն ապահովելուց հետո: Կավելացվեն արտադրակիան կանեփի արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար նախատեսված քվոտաները: Կսահմանվի քվոտաների նվազագույն չափ: Կարգավորում կտրվի շահագրգիռ մարմինների կողմից տրվող եզրակացություններին:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

 

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Քննարկվել է

    03.11.2021 - 18.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6344

Տպել