Հիշել նախագիծը

Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 684-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«3. Լիզինգատուն և լիզինգառուն կարող են լիզինգի պայմանագրով ամրագրել լիզինգառուի կամ նրա լիազորած անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:»:

  Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 26-ին ընդունված ՀՕ-221-Ն օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրավադրված կամ լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ լիզինգառուի կամ վերջիններիս լիազորած անձանց կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    02.11.2021 - 17.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4338

Տպել