Լրամշակման փուլում է
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով, ինչը կապահովի նաև աջակցող միջոցների տրամադրման, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման և այլ ծառայությունների շարունակական մատուցումը։ |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը բարելավելու և կատարելագործելու նպատակով կառավարությունը պարբերաբար ընդլայնում է աջակցող միջոցների ցանկը և տեսականին։ Թերևս, աջակցող միջոցների կարիքն ունեցող անձանց հասցեական ծառայություններ տրամադրելու հարցում կարևոր է նաև համապատասխան մասնագիտական ցուցումներ տալ այդ ծառայությունները երաշխավորող մասնագետներին։ Ներկայումս աջակցող միջոցների վերաբերյալ երաշխավորությունը տրամադրվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից։ Սակայն միասնական մասնագիտական մոտեցում ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ են գիտական հիմք ունեցող մեթոդական ցուցումներ համապատասխան մասնագետների համար, քանի որ բազմազան են և հաշմանդամության պատճառով առաջացած խնդիրները, և աջակցող միջոցների տեսակները, արժեքները։ Մյուս կողմից, գործող կարգավորումների համաձայն հաշմանդամության սահմանման համակարգի հիմքում պետք է դրված լինի անձի ֆունկցիոնալության գնահատումը։ Այս անցումը որպես արմատական բարեփոխում հաջողելու համար պետք է նոր համակարգին անցում կատարել որոշակի կազմակերպչական, տեխնիկական գործընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ իրականացնելուց հետո։ |
-
Քննարկվել է
01.11.2021 - 16.11.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4247
Տպել