Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           -- --------- 2021 թվականի №--Ն

քաղ. Երևան

 ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ  ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի          1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.

  1. Սահմանել՝
  • հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն №1 հավելվածի.
  • տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն №2 հավելվածի.
  • հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն №3 հավելվածի.
  • համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություններ ունեցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն №4 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի՝
  • 2008 թվականի դեկտեմբերի 3-ի «Համարներ կամ կոդեր զբաղեցնող կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվություն-ների ձևերը հաստատելու մասին» №660Ն որոշումը.
  • 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու մասին» №712Ն որոշումը.
  • 2009 թվականի հունիսի 10-ի «Ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու մասին» №275Ն որոշումը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից:

                                                            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝                                                  Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

          ք. Երևան

  -- ---------2021թ.

  • Քննարկվել է

    01.11.2021 - 16.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4557

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ