Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ գործողության մեջ են դրվել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն, 1240-Ն, 1207-Ն և 1205-Ն որոշումները գործում են մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգերի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Հարկ է նշել, որ վերը նշված որոշումներով սահմանված վերահսկողության ենթակա ապրանքների վերաբերյալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը ընդունվել են 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ գործողության մեջ են դրվել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը և վերջիններիս դրույթները արդեն կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն, N 1240-Ն, N 1207-Ն և N 1205-Ն որոշումները:
Միաժամանակ նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետ «Գյուղատնտեսության» բաժին https://www.gov.am/files/docs/4586.pdf
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն, N 1240-Ն, N 1207-Ն և N 1205-Ն որոշումներով սահմանված վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ պահանջների կիրառման իրավական կարգավորումը:
-
Քննարկվել է
28.10.2021 - 15.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5714
Տպել