Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1541 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

Օրենսգրքի 1541 հոդվածի վերնագրում՝ - «Կառուցապատումը» բառը փոխարինել «Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը)» բառերով:

Հոդված 2.  Օրենսգրքի 1541-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված  ծախսերի) արժեքի մեկ տոկոսի չափով:

 Տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված ծախսերի) արժեքի տասը տոկոսի չափով:»

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.

1. «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) աշխատանքներ իրականացնողներ (այդ թվում՝ խորհրդատվական ծառայություն մատուցողներ)` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննություն, նախագծում, փորձաքննություն) և կառուցապատում/շինարարություն (այդ թվում՝ կառուցում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, արդիականացում, վերազինում, ընդլայնում, քանդում կամ ապամոնտաժում) իրականացնող, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.»:

2. «դ)» ենթակետի «շինարարական-մոնտաժային» բառերը փոխարինել «կառուցապատման/շինարարական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին նախադասությունը՝ «քաղաքաշինության բնագավառում» բառերից հետո լրացնել  « (այդ թվում ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, ինժեներական հետազննման, փորձաքննության, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման, հսկողական ծառայությունների մատուցման)» բառերով:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1999 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «բ)» ենթակետի՝ «շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման» բառերը փոխարինել «շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «Կառուցապատողները պարտավոր են» պարբերության.

1. «ա)» ենթակետի «կառուցապատումն իրականացնել» բառերը փոխարինել «կառուցապատումը/շինարարությունն (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) իրականացնել» բառերով:

2. «ժ)» ենթակետի «կառուցապատումն ավարտել»  բառերը փոխարինել «սույն հոդվածի «Կառուցապատողները պարտավոր են» պարբերության «ա)» ենթակետով  նախատեսված կառուցապատումը/շինարարությունը ավարտել» բ.առերով:

Հոդված 3. Օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ պարբերության.

1. «շինարարության և քանդման» բառերը փոխարինել «շինարարության (այդ թվում՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)» բառերով:

2. «ինչպես նաև հողամասերում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

3. «օգտագործումներին (կառուցապատումներին)» բառերը փոխարինել «օգտագործմանը (կառուցապատմանը/շինարարությանը)» բառերով: 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ կետի «բ)»  ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման) նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը։»

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին պարբերության «տարածքների կառուցապատումը» բառերը փոխարինել «տարածքներում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի.

1. 6-րդ պարբերության ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը» բառերը փոխարինել ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

2. 6-րդ պարբերության «և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու» բառերը փոխարինել «և այդ ժամկետում կառուցապատումը/շինարարությունը ավարտելու» բառերով:

3. 8-րդ պարբերության «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը» բառերը փոխարինել «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում և ամբողջ տեքստում «քանդման» բառից հետո լրացնել «կամ ապամոնտաժման» բառերով:

 

 

 

 

 

 

 

 

        

 

  • Քննարկվել է

    28.10.2021 - 12.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4274

Տպել