Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի    N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16 N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀայաստանիՀանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին  N 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագրում «ամրացնելու» բառըփոխարինել «Երևան համայնքին նվիրաբերելու» բառերով,
  • Որոշման նախաբանում 64-րդ հոդվածի 5-րդ մասի, բառերից հետո լրացնել , 605-րդ հոդվածի, բառերը,
  • Որոշման 3-րդ կետում «ամրացնելՀայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար» բառերը փոխարինել «նվիրաբերել Երևան համայնքին՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով» բառերով,
  • Որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելուց» բառերը փոխարինել «Երևան համայնքին նվիրաբերելուց» բառերով, իսկ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման բառերը փոխարինել կնքել նվիրաբերության բառերով,
  • Որոշման 6-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետում «մինչև 2021 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով,

բ․ 2-րդ ենթակետում «մինչև 2021 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                       «____» ____________ 2021թ.

                                                                                                         ք. Երևան

  • Քննարկվել է

    28.10.2021 - 12.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4564

Տպել