Լրամշակման փուլում է
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգիրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քննիչի որոշումն է։ Ձերբակալման արձանագրության հիման վրա անձին ձերբակալվածներին պահելու վայր ընդունելու դեպքում առավելագույնը 6 ժամվա ընթացքում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմ պետք է ներկայացվի ձերբակալման մասին քննիչի որոշումը, հակառակ դեպքում անձը ենթակա է ազատ արձակման։»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում քրեական գործին բառերը փոխարինել քրեական վարույթին բառերով։
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝
- 2-րդ մասում քրեական գործով բառերը փոխարինել քրեական վարույթի շրջանակներում բառերով, իսկ քրեական գործի քննության բառերը՝ քրեական վարույթի բառերով,
- 10-րդ մասում քրեական գործի քննությանը բառերը փոխարինել քրեական վարույթի իրականացմանը բառերով։
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում հետաքննություն կատարող անձի բառերը փոխարինել հետաքննության մարմնի պետի բառերով։
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում քրեական գործով բառերը փոխարինել քրեական վարույթով բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 1-ից:
-
Քննարկվել է
28.10.2021 - 12.11.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4709
Տպել