Լրամշակման փուլում է
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ․
«թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ այսուհետ՝ ածանցյալներ – սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնք առանձին տողերով ներառված չեն Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում, որոնց քիմիական կառուցվածքն առաջացել է համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի քիմիական կառուցվածքում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմների, հալոգենների և/կամ հիդրոքսիլ խմբերի փոփոխումով ձևական փոխարինում այլ միարժեք և/կամ երկարժեք ատոմներով կամ փոխարինողներով բացառությամբ` հիդրոքսիլ և կարբոքսիլ խմբերի, որոնցում ածխածնի ատոմների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ելակետային քիմիական կառուցվածքում ածխածնի ատոմների քանակը։ Այն դեպքում, եթե միևնույն նյութը կարող է համարվել մի քանի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ածանցյալ, ապա այն ճանաչվում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ածանցյալ, որի քիմիական կառուցվածքի փոփոխությունը պահանջում է նվազագույն քանակությամբ փոխարինողների և/կամ ատոմների ներառում։
նոր պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութեր այսուհետ՝ հոգեակտիվ նյութեր – մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր թմրեցնող և հոգեներգործուն ազդեցություն կամ այլ թունավոր արբեցություն առաջացնող սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնց նկատմամբ սահմանված չեն սանիտարահամաճարակաբանական պահանջներ կամ դրանց շրջանառությունը հսկելու միջոցներ.» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. ________
Երևան ՀՕ- - Ն
-
Քննարկվել է
26.10.2021 - 10.11.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5201
Տպել