Լրամշակման փուլում է
ԱՐԹՈՒՐ ՎՅԱՉԵՍԼԱՎԻ ԳՐՈՒԶԴԵՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԹՈՒՐ ՎՅԱՉԵՍԼԱՎԻ ԳՐՈՒԶԴԵՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Արթուր Վյաչեսլավի Գրուզդևին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 6-ի № 221-Ա հրամանագրով Արթուր Վյաչեսլավի Գրուզդևին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի գեղասահքի ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում է մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Արթուր Վյաչեսլավի Գրուզդևին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Արթուր Վյաչեսլավի Գրուզդևը հաշվառված է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ կոմիսարիատում:
«Արթուր Վյաչեսլավի Գրուզդևին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
26.10.2021 - 12.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 3641
Տպել