Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշումը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշման մեջ առկան են վրիպակներ, որոնց շտկման նպատակով մշակվել է այս Նախագիծը, մասնավորապես, որոշման տեքստում և որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի վերնագրում և տեքստում «կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված» բառերը փոխարինել «անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված» բառերով, ինչպես նաև որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից հանվել են «և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող» բառերը, Որոշման 11-րդ կետից հետո համարակալումներում տեղ գտած վրիպակները շտկվել են։
Նախագծով նախատեսվում է օտարման ենթակա պետական գույքի գնահատման համար պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի կողմից Կոմիտե ներկայացվող ելակետային փաստաթղթերը հաստատված լինեն կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի վերադաս պետական մարմնի կողմից, ինչպես նաև փաթեթում անհրաժեշտ է ներառել հողամասի և շենք-շինությունների հատակագծերը։
Որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 4-րդ և 18-րդ (տես 16-րդ կետը) կետերը, 10-րդ կետի 2-րդ ենթակետը ամբողջությամբ խմբագրվել են։
Նախագծով առաջարկվում է անշարժ գույի մրցույթով կամ աճուրդի համար նախավճար սահմանել գույքի մեկնարկային գնի մինչև 50 տոկոսի չափով, որը ամրագրված է գործող օրենսդրությամբ։
Համաձայն «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝«2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները հիմք են պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար:»։ Կոմիտեն համապատասխան փոփոխություն է իրականացրել նաև ՀՀ կառավարության 27.03.1998թ. N 209 որոշմամբ սահմանված կարգի մեջ։ Տարակարծիքություններից խուսափելու, պետական գույքի օտարման գործընթացը պատշաճ կարգով իրականացնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված պահանջները վերոնշյալ որոշման և Օրենքի ներկայիս կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով նախագծի 4-րդ կետի ը. ենթակետով իրականացվել են համապատասխան փոփոխություններ։
Նախագծով առաջարկվում է որոշման մեջ և հավելվածներում «մեկնարկային (վաճառքի նվազագույն) գին» բառերը փոխարինել «մեկնարկային գին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
Նախագծով որոշման հավելված 4-ը շարադրվել է նոր խմբագրությամբ, այն համապատասխանեցնելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ գույքի աճուրդների կազմակերպման և անցկացման դրույթները, նախագծով վերաշարադրվել է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի աճուրդի կազմակերպման և անցկացման կարգն, այն համապատասխանեցնելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին։
- 2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում պետական գույքի վաճառքի գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
26.10.2021 - 12.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 4546
Տպել