Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։

Նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով ներկայացվում է Երևան քաղաքում սահմանել տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը, և առաջարկվում է` բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության և թանգարանների մուտքի համար սահմանված վճարների, անփոփոխ թողնել Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը:

Մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար մեկ երեխայի հաշվով ամսական 25700 դրամից 28000 դրամ առաջարկը հիմնականում պայմանավորված է սննդի գների թանկացմամբ:

Թանգարաններում գործող սակագները կիրառվում են 2008թ. փաստացի փոփոխության չենթարկվելով 13 տարի:

Նշված հանգամանքը բացասական ազդեցություն է ունենում թանգարանների բնականոն գործունեության վրա՝ սեփական եկամուտների ձևավորման, մրցակցայնության, ինչպես նաև համայնքապատկան թանգարանների դիրքավորման առումով: Բացի այդ, գործող սակագինը չի արտացոլում առկա, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած գնաճը, ինչը լրացուցիչ բեռ է առաջացնում պետական և համայնքային բյուջեի ծախսերում:

 Ի հավելումն վերոգրյալի, անհրաժեշտ է նշել, որ, չնայած նշված թանգարանների գործունեության, կազմակերպվող ծրագրերի և միջոցառումների հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությանը, սեփական եկամուտների ձևավորման գործընթացում թանգարանները էականորեն զիջում են ՀՀ-ում գործող նմանատիպ կազմակերպություններին համապատասխան ցուցանիշներով:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գործող թանգարանների մուտքի վճարը էականորեն տարբերվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների մուտքի վճարից: Մասնավորապես, մեծահասակների համար մուտքի տոմսի արժեքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում տատանվում է 1000-1500 ՀՀ դրամի սահմաններում:

Բացի այդ, վերջիններս հնարավորություն ունեն կիրառելու զեղչային ճկուն համակարգ՝ մեծաքանակ տոմսերի ձեռքբերման դեպքում, ինչպես նաև կիրառում են հավելյալ արտոնություններ սոցիալական տարբեր խմբերի համար, իսկ յուրաքանչյուր ամսվա շաբաթ օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության թանգարանների մուտքն անվճար է, ինչն առավել գրավիչ և հասանելի է դարձնում թանգարանային այցելությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը, Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը  սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

  • Քննարկվել է

    22.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

07.11.2021 00:00

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6450

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

05.11.2021

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է: Մինչդեռ համայնքի տարածում գորող այսպես կոչված «կարմիր գծերը» ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն: Ավելին, այդ «կարմիր գծերը» նշված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին: Հետևապաես առաջարկում ենք սույն նախագծի հավելվածից ամբողջությամբ հանել 14-րդ մասի 2) կետը, այն է. «14. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ 2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար` ա) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը. բ) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ. գ) մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ. դ) մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ. ե) մեկ տարվա համար (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.»: Այդ դեպքում թեև համայնքային բյուջեն կտուժի ավելի քան 1.2 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է նախատեսվող տեղական վճարների 20.1 տոկոսը, սակայն կարծում ենք, որ սահմանադրականությունն ու օրինակությունը ավելի բարձր են համայքային բյուջետային միջոցները լրացնելու քաղաքականությունից: Այդ պակասուրդը առաջարկում ենք լրացնել տեղական տուրքերի գծով նախատեսվող արտոնությունների չընդունման և այլ եկամուտների ապահովման մասին մեր առաջարկությունների ընդունման ճանապարհով:

Տեսնել ավելին