ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀՀ ԱԺ կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի կարգավորման առարկան թրեյդ-ին համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկություններն են։
Միաժամանակ, թրեյդ-ին համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները:
Նշված գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին, ինչպես նաև սահմանել լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, որը կկանոնակարգի պետության և տնտեսվարող սուբյեկտի իրավահարաբերությունները՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի լիցենզավորման համար վերջիններիս փոխադարձ պարտականությունները, ինչպես նաև՝ տրամադրվող լիցենզիայի ձևաչափը։
Սույն կարգով սահմանվում է լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)։
-
Քննարկվել է
22.10.2021 - 06.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4321
Տպել