«Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի 8-րդ կետի պահանջը՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Հաստատել հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
Հավելված
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի 2021 թվականի ---------------ի ---Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳՐԵՐ
- Ընդհանուր դրույթներ
- Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը կազմված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 13.10.2020 թ. N 38-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» 8-րդ կետի պահանջին համապատասխան:
- Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը իրենց մեջ ներառում են երկարօրյա խմբի սովորողների (այսուհետ՝ սովորող) սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մասեր:
- Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է սննդի կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 20 րոպե տևողությամբ:
- Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է հանգստի (այդ թվում զբոսանքի) կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 80 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե տևողությամբ:
- Տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է դասապատրաստում՝ 1-4-րդ դասարաններում՝ 2 ակադեմիական ժամ, իսկ 5-9-րդ դասարաններում՝ 3 ակադեմիական ժամ:
- Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը.
- Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ ըստ կրթության աստիճանների (տարրական և միջին դպրոց):
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր,
- Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագիր,
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիրը կարող է իրականացվել մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորման ու զարգացման ուղղություններով:
- Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր
Տարրական դպրոցի (1-4-րդ դասարաններ) երկարօրյա խումբ
- Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) երկարօրյա խմբի նպատակներն են՝
- Իրականացնել երկարօրյա խմբում ընդգրկված բոլոր սովորողների դասապատրաստման գործընթացը,
- Աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին ուսումնական առարկաների չափորոշչային և ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում,
- Դասապատրաստման գործընթացում որակյալ մանկավարժամեթոդական ծառայություններ տրամադրել սովորողներին,
- Նպաստել սովորողների ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը,
- Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) սովորողների (այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ) երկարօրյա խմբի աշխատանքների հիմնական ուղղություններն են՝
- ճանաչողական և ուսումնական գործունեությունը,
- հաղորդակցական, համագործակցային և խմբային աշխատանքի հմտությունների զարգացումը,
- բարոյական, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացները,
- առողջության պահպանումն ու առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը,
- աշխատանքային հմտությունների զարգացումը,
- որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված սովորողների ուսումնառության արդյունքների բարելավումը:
- Երկարօրյա խմբի ուսումնադաստիարակչական խնդիրները.
10.1. Ուսումնական խնդիրներ.
- շրջակա աշխարհի մասին գիտելիքների և պատկերացումների ընդլայնում,
- ուսումնառության նկատմամբ մոտիվացիայի և հետաքրքրությունների բարձրացում, սովորելու պահանջմունքի և հմտությունների ձևավորում,
- գործնական հմտությունների զարգացում,
- ուսումնական առարկայի չափորոշչի և ծրագրի նվազագույն պահանջների յուրացում,
- տնային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում և զարգացում,
- դասապատրաստման ժամանակ սովորողների կողմից իրենց դասարանի դասացուցակին համապատասխան ուսումնական առարկաներից հանձնարարված դասանյութերի յուրացում
- ցածր առաջադիմություն ունեցող՝ որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված, սովորողների ուսումնառության արդյունքների բարելավում,
- սոցիալական, կենցաղային գիտելիքների և հմտությունների զարգացում, հիգիենայի պահպանմանն ուղղված կարողությունների ձևավորում և զարգացում:
10.2. Դաստիարակչական խնդիրներ.
- սովորողների ֆիզիկական և հոգեբանական առողջության ամրապնդում,
- աշխատանքային հմտությունների զարգացում, տարբեր աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունների և նախասիրությունների ձևավորում,
- կարգապահության և վարքականոնների պահպանման ուղղությամբ վերաբերմունքի և վարքագծի ձևավորում,
- գեղարվեստական և ստեղծագործական կարողությունների բացահայտում և հմտությունների ձևավորում։
10.3. Ուսումնադաստիարակչական աշխատանքների ակնկալվող վերջնարդյունքները.
Սովորողը պետք է՝
- Յուրացնի իրեն տարբեր առարկաների հանձնարարված ուսումնական նյութը, զարգացնի սեփական ուսումնառությունը կազմակերպելու հմտություններ.
- Կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
- Համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
- Հոգատար վերաբերմունք դրսևորի բնակավայրի, համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ինչպես նաև դպրոցի գույքի, սարքավորումների հանդեպ.
- Զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
- Ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
- Դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
- Դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
- Մասնակցի արտադասարանական միջոցառումների, որոնք կնպաստեն իր կրթական և մշակութային որակների զարգացմանը.
- Տարրական դպրոցի ավարտական դասարանի սովորողների մոտ ձևավորվել են հանրակրթական հիմնական ծրագրի տարրական աստիճանի համար Հանրակրթության պետական չափորոշչով և առանձին ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված կրթական վերջնարդյունքների (կարողունակություների) հիմնական պահանջները:
- 12. Երկարօրյա խմբի հետ իրականացվող աշխատանքի տեսակները.
Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո հաջորդաբար իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
- սննդի կազմակերպում,
- հանգստի, զբոսանքի, ինչպես նաև լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերի կազմակերպում,
- դասապատրաստում, տնային հանձնարարությունների կատարում,
- էքսկուրսիաների կազմակերպում,
- խմբակների, պարապմունքների և միջոցառումների կազմակերպում։
- 13. Երկարօրյա խմբի հետ կատարվող աշխատանքների համառոտ նկարագրությունը․
Սույն ծրագրի «Ընդհանուր դրույթների» 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն դասերից հետո սովորողները նախ և առաջ ճաշում են և հանգստանում։ Սովորողների ճաշի կազմակերպումը կրթական առումով զարգացնում է հիգիենայի կանոնների և կենցաղային վարքականոնների ծանոթացման և պահպանման հմտությունները։
Սովորողների ակտիվ հանգիստի ձևերից են լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերը, քայլելը, որոնց ընթացքում ապահովվում է սովորողների շարժունությունը:
Հանգստից հետո կազմակերպվում է սովորողների դասապատրաստումը սույն կարգի «Ընդհանուր դրույթների» 5-րդ կետի համաձայն, որի համար տարրա
-
Քննարկվել է
21.10.2021 - 05.11.2021
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 6201
Տպել