Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասից հանել «(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերը,

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասին համապատասխան վաղեմության վերջնաժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:»,

3) 5-րդ մասը և 6-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

4) 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1)  եթե լրացել են սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառությամբ սույն հոդվածի 10.1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի, հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, եթե հարկային հաշվարկը վերաբերում է՝»,

2) 10-րդ մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը,

3) 10-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 10.1-ին մաս՝

«10.1  Անկախ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված սահմանափակումներից՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում ճշտված հարկային հաշվարկները) ներկայացվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»,

4) 10-րդ մասի 2-րդ կետը և 11-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  1-ին կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

2) 1-ին կետի «ե.1» ենթակետում «ապրանքների» բառերը փոխարինել «արտադրատեսակների» բառերով և հանել «, բնաիրային» բառը,

3) 2-րդ կետում «վճարած հարկերի» բառերից հետո լրացնել «և վճարների» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում «հարկային իրավախախտում հայտնաբերելուց» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելուց» բառերով,

2) 3-րդ մասում «հարկային իրավախախտման փաստը» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելուց» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 444-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 65-րդ գլուխը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    19.10.2021 - 03.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5207

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Առաջարկում ենք, ոչ թե ուժը կորցրած ճանաչել Հարկային օրենսգրքի 65-րդ գլուխը, այլ բովանդակությունը վերանայել: Ի դեպ, առաջարկները ներկայացվել են դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ: Մասնավորապես, առաջարկել ենք հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատված համար՝ ա) հարկերի պակաս հաշվարկմանը վերաբերող տուգանքների չկիրառումը և տույժերի չհաշվարկումը. բ) կրկնակի ստուգումների և վերստուգումների բացառումը․ գ) հարկի վերադարձման ենթակա գումարների վերադարձման գործող ժամկետներից ավելի վաղ ժամկետներում վերադարձի նախատեսումը. դ) հարկ վճարողի կողմից գրավոր ներկայացված դիմումների պատասխանելու համար գործող ժամկետից ավելի վաղ ժամկետում պարզաբանումների տրամադրումը, իսկ սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով պետական մարմնի նկատմամբ տույժի և (կամ) տուգանքի նախատեսումը, օրինակ՝ 200 հազ դրամի չափով տուգանքի սահմանումը. ե) հաշվետվությունները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների չկիրառումը. զ) պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի չկիրառումը. է) օրենքից չբխող կարգավորումներից հարկ վճարողներին զերծ պահելը. ը) հարկային օրենսդրության կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներում հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ պարունակելու դեպքերում մեկնաբանել և կիրառվել հարկ վճարողի օգտին. թ) անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկմամբ հարկ վճարողներին չծանրաբեռնելը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդին հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդման հետ կապված հայտնել էր, որ օրինապահ հարկ վճարողների համար չստուգվելը ինքնին չի կարող հիմնական շարժառիթ հանդիսանալ նշված համակարգին մասնակցելու ցանկության առաջացման համար, հետևաբար, անհրաժեշտ ենք համարում քննարկել այնպիսի լրացուցիչ շարժառիթների նախատեսումը, որոնք բարենպաստ պայմաններ կապահովեն օրինապահ հարկ վճարողների՝ համակարգին միանալու համար։ Հարկ վճարողի համար լրացուցիչ, էական շահագրգիռ գործոնների չնախատեսումը հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդրումը կարող է դարձնել ինքնանպատակ և պետության տեսանկյունից նաև դառնալ ոչ պետքական ևս մեկ կարգավորում՝ լրացնելով մինչ այժմ նախատեսված ոչ պետքական այլ համակարգերի շարքը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Երբ որոշում կայացնողները կտրված են լինում իրականությունից, ցանկացած, նույնիսկ լավ նախաձեռնություն, դատապարտված է տապալման: Խոսքը Հարկային օրենսգրքով նախատեսված հորիզոնական մոնիտորինգի համակարգի մասին է:

Տեսնել ավելին