Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կոմիտեի կողմից կարող է մերժվել, եթե`

1) առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ.

2) oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ և այլն) ունեցող անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.

«1.1. Այն դեպքում, երբ օդանավ շահագործողի վկայական ունեցողի համար ի հայտ են գալիս սույն օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերը, որոնք հնարավոր չէ վերացնել, Կոմիտեն կարող է դադարեցնել օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    14.10.2021 - 30.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4407

Տպել

Առաջարկներ`

Ալլա Նալբանդյան

18.10.2021

43 հոդվածի առաջարկվող 6-րդ մասի լրացումն ամբողջությամբ սուբյեկտիվ գնահատողական, ոչ ապացուցողական բովանդակությամբ, Կոմիտեի քմահաճությունների համար լայն իրավասություն տվող հակաիրավական բնույթի սահմանում է, որը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում և լիարժեք պոտենցիալ ունի ոլորտում մանիպուլյացիաների ու մենաշնորհային լճացումների առաջացման։ Ցանկացած սահմանափակում օրենսդրորեն սահմանելու համար չի կարելի կիրառել այնպիսի եզրույթներ, որոնց հիմնավորման համար չի ներկայացվում հստակ սահմանումներ ու ապացուցողական բազա, մասնավորապես, ինչ է նշանակում "ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ" և ինչպես պետք է հիմնավորվի, թե պարզապես Կոմիտեն է այդպես գտնում և վերջ, սա տնտեսվարողի իրավունքների և շահերի կոպիտ ոտնահարում է։ Կամ "oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ և այլն) ունեցող անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ" միտքն ամբողջապես խեղաթյուրված է ու Կոմիտեի կողմից ակնհայտ ինքնիրավչության իրականացման հնարավորություն է նախապատրաստում, կոռուպցիայի համար պարարտ հող ստեղծում։ Մասնավորապես, ովքե՞ր են մտնում և այլնի տակ, ինչի՞ հիման վրա է որակվելու անձը որպես տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող կամ որն է այն իրավասու մարմինը, որը որակելու է լավ կամ վատ հեղինակությունը, եթե չկա դատարանի կողմից համապատասխան իրավական ակտ անձին տնտեսվարման որոշակի գործուղություններում սահմանափակելու կամ դատվածության վերաբերյալ կամ նմանատիպ այլ հիմք։ Ցանկացած եզրույթ ("ավիացիայի բնագավառում հեղինակություն", "ծանր հետևանք", "տնտեսվարողի վատ հեղինակություն" և այլն)պետք է սպառիչ և հիմնավոր ներկայացվի՝ նշելով փաստական հիմքեր, որոնցով առաջնորդվելով Կոմիտեն որոշում կկայացնի, այլապես ցանկացած որոշում կդիտվի որպես ուղղորդված, որոշակի անձնական շահ հետապնդող և վիճարկելի։

Գուրգեն Թադեւոսյան

14.10.2021

«ունի տնտեսվարողի վատ հեղինակություն»-ը պետք է փոխարինել ավելի կոնկրետ, փաստական սահմանումով: Օրինակ՝ նախկին դատվածություն: Այլապես օրենքը կարող է օգտագործվել որպես քմահաճույքային և մոնոպոլիզացման հնարավորություն ստեղծող գործիք:

Տեսնել ավելին