Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման 2-րդ կետով՝ Մարտի 23-ին (Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ) նշվում է օդերևութաբանի օր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտի 21-ը անտառների միջազգային օրն է, իսկ Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրը, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում անտառագետի և ջրաբանի օրը նշելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն (այսուհետ` Նախագիծ) անհրաժեշտ է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն օդերևութաբանի, այլև անտառագետ և ջրաբան մասնագետների առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:
Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ` կարծում ենք, որ արժանին պետք է մատուցել անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում «անտառագետի և ջրաբանի» միջազգային օրը նշելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է միջազգային գործընկերների կողմից, հանդիպումների և քննարկումների ընթացքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում սահմանել «Անտառագետի և Ջրաբանի օր»:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կնշվի անտառագետի և ջրաբանի օրը, որով կարժևորվի հայ գործարարի դերը:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Քննարկվել է
11.10.2021 - 27.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4715
Տպել