Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    

                                                                       

Հոդված 1. «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 11-ի թիվ ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «ու պայմանների» բառերը փոխարինել «,դեպքերի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:»։

 

  Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում.

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են Հայաստանի Հանրապետության շքանշանները և Հայաստանի Հանրապետության մեդալները:».

2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը

  1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը` սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված պաշտոնատար անձանց միջնորդության և այլ անձանց առաջարկության հիման վրա:
  2. Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետությանպետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է հրամանագրի ընդունմամբ։
  3. 3. Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:
  4. 4. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ, 5.2-րդ, 5.3-րդ   և 5.4-րդ հոդվածներով.

«Հոդված 5.1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

  1. Հայրենիքի, Փառքի, Պատվո և Տիգրան Մեծի շքանշաններով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայրենիքի շքանշանով պարգևատրելու միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկվում է Անվտանգության խորհրդի նիստում:
  2. «Մարտական խաչ» և Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշաններով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ղեկավարները:
  3. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և Բարեկամության շքանշաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը` տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում:
  4. Տեղական ինքնակառավարման մարմիններ ը Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով:

 

Հոդված 5.2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները

  1. Հայաստանի Հանրապետությանպետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է `
    • պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը,
    • պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը, մահվան թիվը, ամիսը, ամսաթիվը, (եթե պարգևատրման, պատվավոր կոչում շնորհելու է ներկայացվել հետմահու), ծննդյան վայրը, սեռը, քաղաքացիությունը, կրթությունը, պետական պարգևներով պարգևատրվելու և կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, կոչումը (գիտական, զինվորական և այլն), տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը;
    • պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի զբաղեցրած պաշտոնը, գործունեության բնույթը,
    • պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:
  2. Միջնորդությանը կցվում են`
    • պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի կողմից մատուցված ծառայությունները,
    • պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը,
    • պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
  3. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաև զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականների պատճենները:
  4. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է`
    • պարգևատրման հիմնավորումը,
    • պարգևատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը,
    • պարգևի տեսակը:
  5. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են`
    • պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը և պատմությունը, որտեղ պետք է նշվեն Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները.
    • պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի հիմնադրման կամ կազմավորման տարեթիվը, գործունեության վայրը, պետական պարգևներով պարգևատրվելու և կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն:
  6. Տոնի կամ այլհատուկ օրվա հետ կապված միջնորդությունները ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն 1 ամիս առաջ:

 

Հոդված 5.3.  Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդության քննարկման կարգը

  1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է միջնորդությունն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմնին:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում միջնորդությունն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմնին չվերադարձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը 3-օրյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ պետական պարգև կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված լինելու դեպքում ոչ ուշ քան տոնի կամ այլ հատուկ օրը պարգևատրմանը կամ պատվավոր կոչման շնորհմանը ներկայացված անձին պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշանով կամ մեդալով կամ շնորհում է պատվավոր կոչում:
  3. Եթե միջնորդություն ներկայացրած մարմինը չի ընդունում Հայաստանի Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հայաստանի Հանրապետության նախագահը 3-օրյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ պետական պարգև կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում ոչ ուշ քան տոնի կամ այլ հատուկ օրը համապատասխան անձին պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշանով կամ մեդալով կամ շնորհում է պատվավոր կոչում կամ 3-օրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:
  4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության նախագահը համապատասխան անձին պարգևատրում է պետական պարգևով կամ շնորհում է պատվավոր կոչում կամ միջնորդությունը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության նախագահի քննությունից:
  5. Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-ից 4-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հրամանագիրը համարվում է ընդունված իրավունքի ուժով:

 

Հոդված 5.4. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկության քննարկման կարգը

  1. Սույն օրենքի 5.1-րդ հոդվածով չնախատեսված անձանցից պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու առաջարկություն ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը կարծիք ստանալու նպատակով առաջարկությունը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն ուղարկում է սույն օրենքի 5.1-րդ հոդվածով նախատեսված մարմնին կամ մարմիններին:
  2. Սույն օրենքի 5.1-րդ հոդվածով նախատեսված մարմինը առաջարկության վերաբերյալ կարծիքը ներկայացնում է առաջարկությունը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Բացասական կարծիք ստանալու դեպքում պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հարցը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության նախագահի քննությունից:»:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը» բառերը փոխարինել «Հայրենիքի շքանշանը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հայրենիքի շքանշանը

  1. Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
  2. Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:»:

 

Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա լիազորած անձը Հայաստանի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ընդունելուց կամ հրամանագիրն իրավունքի ուժով ընդունված համարվելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ շնորհված մեդալները կամ շքանշանները՝ ոչ ուշ, քան տոնի կամ այլ հատուկ օրը:».

  • 4-րդ մասում «հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահը:» բառերը փոխարինել «սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մաս կազմող հավելված 1-ում և հավելված 2-ում:» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում ««Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած» բառերը փոխարինել «Հայրենիքի» բառով:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել`

  • «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները» վերնագրով հավելված 1-ով՝ համաձայն սույն օրենքի հավելված 1-ի
  • «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների կրծքանշանների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների և շնորհագրերի նմուշները» վերնագրով հավելված 2-ով՝ համաձայն սույն օրենքի հավելված 2-ի:

 

Հոդված 12. Անցումային և եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում շնորհված «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումները պահպանում են իրենց ուժը, իսկ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձինք, ինչպես նաև «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով շարունակում են օգտվել արտոնություններից:


Հավելված 1

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

 և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

             

«Հավելված  1

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

Հայրենիքի շքանշան

 

 

Հայրենիքի շքանշանը (այսուհետ՝ շքանշան) ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝ ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին: Ժապավենի լայնությունը 50 մմ է:

Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից: Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է:

Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթև աստղով: Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր: Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ:

Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:

Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ, իսկ ծոպերի երկարությունը՝ 10 մմ։

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և պատվում են 999 հարգի ոսկով:

 

 

Փառքի շքանշան

 

 

Փառքի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ:

Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ պատված եռագույն արծնով: Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած մակերեսը պատված է սպիտակ արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը՝ 110 մմ։

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

 

Տիգրան Մեծի շքանշան

 

 

Տիգրան Մեծի շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (միմյանց հերթագայող 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ:

Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ:

Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` աջ կիսադեմով: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնին 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, սպիտակ, մեջտեղում` ոսկեգույն զոլակով պատված կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

 

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

 

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են:

Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով: Ժապավենի կարմիր գոտու վրա՝ խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

 

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստված են արծաթից: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը` 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից` երիզված 2 կարմիր զոլերով: Ժապավենի սպիտակ գոտու վրա՝ խաչից վերև, 3 մմ բարձրությամբ ամրացված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան

 

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:

Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա:

Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` աջ կիսադեմով: Ոսկեզօծ ֆոնին 925 հարգի արծաթով գրված են` վերևում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:

Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:

Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է տարածվում երկթեք շերտ, որի աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ` 1 կարատանոց կապույտ շափյուղա:

Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` ծիրանագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:

 

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր:

Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր: Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն` «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»:

Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ ճառագա

  • Քննարկվել է

    10.08.2017 - 26.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12118

Տպել