-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործող <<Պաշտպանության մասին>> ու <<Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին>> ՀՀ օրենքների վերանայման անհրաժեշտությամբ, որի շրջանակներում նպատակահարմար է գտնվել միավորել նշված օրենքները և դրանցով կարգավորվող հարաբերությունները սահմանել մեկ օրենքի տեսքով: Օրենքի նախագծի ներկայացմամբ ապահովվում է նաև ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 36-րդ և 37-րդ կետերի կատարումը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող <<Պաշտպանության մասին>> ու <<Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին>> ՀՀ օրենքներում սահմանված Հայաստանի Հանրապետության պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի հետ կապված հարաբերությունները սահմանվել են Հայաստանի Հանրապետության կիսանախագահական կառավարման համակարգի շրջանակներում՝ համապատասխան գործընթացների կազմակերպման և ապահովման ուղղահայացը կառուցելով ՀՀ Նախագահի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, իրավասությունների հիման վրա: ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործընթացները սահմանել խորհրդարանական կառավարման համակարգին համապատասխան: Բացի այդ, գործող օրենքներով կարգավորվող հարաբերությունները միավորվել են մեկ օրենքում` այն տրամաբանությամբ, որ զորահավաքային նախապատրաստությունը (խաղաղ ժամանակ) և զորահավաքը (պատերազմի ժամանակ) հանդիսանում են պետության պաշտպանության կազմակերպման անբաժանելի մաս, պաշտպանության կազմակերպման և պաշտպանությանը մասնակցության գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների գործունեությունը ներառում է նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի շրջանակներում իրականացման ենթակա գործողությունների համալիրը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև արդի սպառնալիքներին համահունչ սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման իրավական հիմքերը, այդ գործընթացում հստակեցնել զինված ուժերի և այլ զորքերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների և քաղաքացիների գործունեությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները, օրենքի նախագծում ներառվել են քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման և զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել <<Ազգ-Բանակ>> գաղափարախոսության ամբողջական իրացմանը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
n +1 |
n +2 |
n +3 |
|||
Ըստ n - րդ տարվա պետական բյուջեի
|
փոխու-թյունը n - րդ տարվա պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
Չկա |
- |
- |
- |
- |
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
Չկա |
- |
- |
- |
- |
2.1. պետական բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
Չկա |
- |
- |
- |
- |
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
Չկա
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
Չկա |
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ընդունել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններ` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում: Ներկայացման ենթակա ակտերի ցանկը և ժամանակացույցը կներկայացվի ՀՀ կառավարության 08.04.2004թ. N 541-Ն որոշման պահանջների համաձայն:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի նախագծի հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
09.08.2017 - 25.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 9577
Տպել