ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ճանապարհային հարկի պարտավորության բացակայության պայմաններում վճարված ճանապարհային հարկի գումարների վերադարձի ապահովումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2019 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտ:
Այդ կապակցությամբ, հարկ է նկատել, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխության կատարումը որոշ հարկ վճարողների կողմից արդեն իսկ վճարված է եղել, իսկ 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում որոշ հարկ վճարողների կողմից շարունակվել է վճարվել ճանապարհային հարկ՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար։ Ուստի, այդ գումարները ենթակա են վերադարձման:
Միևնույն ժամանակ, խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ գումարները վերադարձնելու առումով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշմամբ լիազոր մարմինը հստակ չէ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնդրո առարկա գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից դրանք վճարած հարկ վճարողներին առանց որևէ ուսումնասիրության:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշմամբ սահմանված՝ ավել վճարված ճանապարհային հարկի վերադարձման ընթացակարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ճանապարհային հարկի պարտավորության բացակայության պայմաններում վճարված ճանապարհային հարկի գումարների վերադարձը:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:
-
Քննարկվել է
30.09.2021 - 15.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5382
Տպել