«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը պայմանավորված է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
«Գնումների մասին» օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Այսինքն՝ շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել նշված փաստաթղթերի առկայության պարագայում: Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում՝ ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի դառնում օպերատիվորեն ապահովել նման հետևանքների վերացումը, պայմանավորված փաստաթղթերի մշակման և փորձաքննության ապահովման հանգամանքով: Նախագծով առաջարկվում է՝ · նախատեսել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնումը պատվիրատուն կարող է իրականացնել ՀՀ կառավարության որոշմամբ՝ առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի և այդ աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման` գնման առարկայի հատկանիշները սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան. ·ՀՀ կառավարությանը վերապահել նման դեպքերում գնումների գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու իրավասություն:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Նախագծով սահմանվող կարգավորումների միջոցով նախատեսվում է ստեղծել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով առաջարկվում է ձևավորել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն:
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրները լուծել հնարավորինս օպերատիվ եղանակով: |
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ կլինի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում: |
-
Քննարկվել է
30.09.2021 - 15.10.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5552
Տպել