Հիշել նախագիծը
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արեգ Ասատրյան 29.09.2021 01:54:36 | Շենքի կազմաքանդումը պետք է լինի սեփականատիրոջ պատախանատվությունը:: Իսկ կառույցը կարող է անվտանգ շահագործվել, եթե բավարարում է բոլոր կոնստրուկտիվ, սեյսմիկ, հակահրդեհային անվտանգ օգտագործման պահանջներին: | Չի ընդունվել Շենքի կազմաքանդման պատասխանատուն միայն սեփականատերը լինել չի կարող, քանզի քաղաքացիների կյանքի անվտանգության համար անմիջական պատասխանատվություն են կրում նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք մշակում են հատուկ կարգավորումներ մարդու միջավայրը անվտանգ դարձնելու համար: Նախագծով նախատեսվել է միջոցառումների համալիր, որում ներդրված կարգավորումները համաչափորեն բաշխված են նմանատիպ խնդիրների բոլոր պատասխանատուների միջև: | |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 11.10.2021 16:14:02 | Առաջարկում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից աշխատանքները կազմակերպել և կառավարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների համաձայն, քանի որ իրավական նորմերի անհիմն կրկնությունները և նոր ոչ արդյունավետ կարգավորումները խոչընդոտում են ոլորտի զարգացմանը: Նախագծի վերաբերյալ կներկայացվի կարծիք՝ հաշվի առնելով այս հարթակի հնարավորությունները: Շատ կարևոր է նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման աշխատանքները սկսել առկա խնդիրների ձևակերպմամբ և այդ նախագծի ընդունման արդյունքում դրանց լուծման հնարավորության պատկերացմամբ: Ներկայացված նախագծում չեն պահպանվել վերոշարադրված պարզ կանոնները, այսինքն, «հիմնավորում» բաժնում՝ որպես առկա խնդիրներ ներկայացվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Ստորև ներկայացված կարծիքի հիմնավորումները. սույն նախագծի հիմնավորում բաժնի 1.3 կետում նշված են հետևյալ խնդիրները. 1. Հայաստանում, տեխնիկական վիճակից ելնելով, բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու գործընթացի արդյունավետությանը խոչընդոտող հանգամանք-ներից մեկը հստակ իրավակարգավորումների բացակայությունն է, 2.Հնարավոր չէ ապահովել շենք-շինությունների շահագործման և պատշաճ պահպանման նպատակով առաջնային տեղեկատվության տրամադրումը, 3. Միասնական տեղեկատվական բազաների հասանելիությունը, 4.Հստակ սահմանված չեն պատասխանատուների իրավունքներն ու պարտավորությունները: 5. շենքերի/շինությունների պիտանելիության (ոչ պիտանելիության) որոշումը իմպերատիվ պահանջ չէ, և չկա սահմանված պատասխանատվություն՝ պահանջից բխող գործընթացներն չիրականացնելու համար: Վերոնշված 1.3-րդ կետում ներկայացված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, որում առկա նորմատիվ իրավական ակտերի դրույթներից կնշենք առնվազն մի քանիսը. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերություն, 10.1-րդ հոդվածի 3-րդ կետի 16-րդ և 20-րդ ենթակետեր, 20-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ պարբերություններ, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետ. ՀՀ կառավարության 2019թ մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետու-թյունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններ ու անձնագրավորում (վկայագրավորում) իրականացնելու և Հայաստանի Հանրա-պետության կառավարության 1996թ հոկտեմբերի 30-ի N 346 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»» N 274-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետեր(մինչ այդ ՀՀ կառավարության 30.10. 1996թ. N 346-Ն որոշում): ՀՀ կառավարության 1999թ դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքա-շինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին»» N 802-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի բ) և դ) ենթակետեր: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գլուխ 4-րդ: ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ օգոստոսի 18-ի «քաղաքա-շինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողութ-յուն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին»» N 120-Ն որոշմամբ հաստատված հավելված N4: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական WWW.mud.am կայքում ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել տեղեկատվություն այն մասին, որ 2015թ սկզբի դրությամբ լիազոր մարմնի կողմից հավաքագրվել, վերլուծվել և համակարգչային ծրագիր են մուտքագրվել 5520 բնակելի և հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ, իսկ 2016թ սկզբի դրությամբ՝ 9040-ի տվյալներ: Նախագծի կարգի հիմք հանդիսացող 4-րդ՝ << Շենքերը շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու հիմքերն են.>> կետով նախատեսվող բոլոր գործառույթները հնարավոր է իրականացնել միայն շենքերի կամ շինությունների տեխնիկական վիճակի ուսումնասիրության աշխատանքները իրականացնելուց հետո, օրինակ շենքերի վերակառուցման, կիսակառույցների շինարարությունը ավարտելու և այլն: | Չի ընդունվել, Նախագիծը ոչ միայն պահանջված է, այլև օրակարգային է, իսկ ներկայացված դիրքորոշումը սուբյեկտիվ և աղավաղված՝ առանց խորքային ուսումնասիրության: Քաղաքաշինության բնագավառում խնդիրները բազմաթիվ են, սակայն օրենսդրական կարգավորումների բացակայութամբ դրանց հստակ լուծումները երկարաձգվել և արդյունքում առաջացրել են հասարակական վայրերում, տնամերձերում, ընդհանուր օգտագործման բակերում, այգիներում և այլուր մարդկանց կյանքին վտանգ սպառնացող միջավայր: Ուստի, Նախագծի մշակման համար այլ հիմքերի փնտրտուքը համարվում է ոչ նպատակային: |