Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման համաձայն՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը: Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի մշակմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու նաև սույն որոշման մեջ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կկատարվի 2 տարի առավելագույն ժամկետով:
ՀՀ ոստիկանություն
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարվում է առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետի ավարտը: Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նշված ժամկետը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու համար նախատեսված ժամկետը սահմանել 2 տարի:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար:
ՀՀ ոստիկանություն
-
Քննարկվել է
27.09.2021 - 12.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սահմանադրական և վարչական օրենսդրություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 7701
Տպել